Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+3°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 02:37

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ Պեսկով

HAPK ODKB

ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում։

Պեսկովի խոսքով՝ որոշումը կայացվել է ՀԱՊԿ կանոնադրության հիման վրա, քանի որ Հայաստանը մի քանի տարի չի կատարել կազմակերպության հանդեպ իր պարտավորությունները։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին անդամավճարների պարտքը մարելուց հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Մասադիկովը հայտնել է, որ պարտքը մարելու դեպքում Հայաստանը կարող է վերսկսել կազմակերպությունում իր աշխատակիցների գործուղումն ու մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։

«Հենց Հայաստանը որոշի մարել իր անդամավճարների պարտքը, կարող է վերականգնել իր մասնակցությունը՝ ինչպես աշխատակիցներ գործուղելու, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցելու առումով։ Որոշումը երկրի ղեկավարությանն է»,- ասել է նա։

Հայաստանը 2024 թվականին սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ շարունակելով մնալ կազմակերպության անդամ։ Երևանը դադարեցրել էր նաև անդամավճարների վճարումը։ 2026 թվականի հունիսին Մասադիկովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն երրորդ տարին է՝ չի վճարում կազմակերպության անդամավճարները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսին չէր բացառել անդամավճարների պարտքի պատճառով Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հարցի քննարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ Երևանը չի առարկի, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+