Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:35

Ռուսաստանը կրճատել է Վրաստանից գինու ներմուծումը

Ռուսաստանը կրճատել է Վրաստանից գինու ներմուծումը

Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ երրորդով կրճատել է Վրաստանից գինու ներմուծումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Ռուսական լրատվամիջոցների հաշվարկներով՝ հիմնված Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների վրա, մայիսին Ռուսաստանը ներմուծել էր շուրջ 10,9 միլիոն դոլարի վրացական գինի՝ նախորդ տարվա նույն ամսվա 17,2 միլիոն դոլարի դիմաց։ Սա կազմում է մոտ 35,9% անկում տարեկան հաշվարկով։

Չնայած ներմուծման նվազմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստանի գինու ամենախոշոր գնորդը։ Երկրորդ տեղում է Լեհաստանը՝ մոտ 1,6 միլիոն դոլարով։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ ուղղություններով արտահանման հնարավորությունների և ՌԴ սահմանից վերադարձած ապրանիքի սուբսիդավորման մասին։ Ավելի ուշ ՀՀ-ից 11 000 ծաղիկ էր արտահանվել Լիտվա, 5500 ծաղիկ՝ Լատվիա։ Հունիսի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ-ից 9500 ծաղիկ էր արտահանվել նաև Ուկրաինա։ Նշենք, որ հայկական խմիչքի, սննդամթերքի և ծաղիկների արտահանման գրեթե ամբողջ ծավալը՝ 84%-ից մինչև 98%, բաժին էր ընկնում ռուսական շուկային։

Երևանից հայտարարել էին, որ իրենց նպատակը Ռուսաստանից արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ։

Կարդացեք նաև

Ծաղիկները սպասում են ընտրություններին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+