ՀԷՑ-ում իմ ներգրավվելուց հետո էլեկտրաէներգիայի ցուցմունքների բազան վերականգնվել է, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
ՀԾԿՀ նախագահը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ՀԷՑ-ի սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների 2018-2024 թվականների արխիվը 1 տարի առաջ բազայից ջնջվել էր։
«Մի քիչ մոռացել է հավելել, որ ՀԷՑ-ում իմ ներգրավվելուց հետո այն վերականգնվել է՝ ամսական տվյալներով»,- գրել է Կարապետյանը։
Նա կրկին կոչ է արել իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները․ «Թեման մի շեղիր, պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը»,- նշել է նա:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան


























