• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 00:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

Հասարակություն,
03 Նոյեմբեր 2025 12:38
ShareShareShare
telegram

Համոզված եմ՝ Հայաստանի իշխանությունները կարող են հոսանքի սակագինն իջեցնել ընտրությունների նախաշեմին, այդ պատճառով էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին թույլ չեն տալիս ընդունել «Տաշիր Կապիտալի»՝ գնիջեցումը հիմա իրականացնելու առաջարկը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Միևնույն ժամանակ՝ նա հերքել է հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու անհնարության փաստարկը։

Նա կեղծ է անվանել պնդումը, թե ՀԷՑ-ի անունից հունիսի 6-ին ներկայացված առաջարկն ընդունելու դեպքում հոսանքի գինն ընդամենը 0,2-0,5 դրամով էր իջնելու:

Ղազինյանը բացատրել է, որ իրենք հունիսին առաջարկել էին սակագինն իջեցնել այդ պահին՝ ավելի քան 5 ամիս հաշվարկով խնայված 3,6 մլրդ դրամի հաշվին։ Մինչդեռ հանձնաժողովում, նրա խոսքով, 3,6 մլրդ շահույթը բաժանել են ոչ թե այդ ամիսների, այլ ամբողջ տարվա կիլովատով արտադրանքի վրա, ինչը, միանշանակ, 1 դրամից ավելի էր ստացվում։ Նրա խոսքով՝ ներկայում շահույթը հասել է 7,3 մլրդ դրամի, և այն ընդամենը պետք է բաժանել այս ամիսների ընթացքում սպառված 1,6 մլրդ կվ/ժ հոսանքի վրա, ինչի արդյունքում պարզ կլինի, թե որքանո՞վ կարող է բնակչության համար իջնել սակագինը։

Հաշվի առնելով, որ «Տաշիր Կապիտալը» երկրորդ անգամ է դիմել սակագնի իջեցման հարցով, Ղազինյանը կարծում է, որ այն մերժելու տրամաբանական պատճառ հանձնաժողովում չեն գտնելու, իսկ անտրամաբանական՝ բազմաթիվ։

«ՀԾԿՀ-ն պնդում է, թե ՀԷՑ-ը ցանկության դեպքում կարող էր ինքն իրենով իջեցնել սակագինը։ Այդ նոր գյուտն էլ թող բացահայատեն, ասեն՝ ինչպե՞ս է լինում։ Ինչքան տեղյակ եմ՝ սակագին բարձրացնելու կամ իջեցնելու իրավունք միայն հանձնաժողովն ունի։ Հայտն, իհարկե, մենք ենք տալիս, բայց հանձնաժողովն իր նախաձեռնությամբ դա կարող է անել կամ չանել»,- նշել է նա:

Ղազինյանը հերքել է Հանրային հեռուստաալիքի եթերում հանձնաժողովի վարչության պետերից մեկի մեկնաբանությունն այն մասին, որ ՀԷՑ-ի սեփականատերերը, իբրև թե, դիմել էին մի կողմից սակագինն իջեցնելու, մյուսով բարձրացնելու համար՝ 12 մլրդ ներդրում առաջարկելով։

«Մասնավորապես, «Տաշիր Կապիտալն» ասում էր՝ թույլ տվեք 12 մլրդ-ով ավելի ներդրում կատարենք՝ գծեր սարքենք, մալուխներ վերանորոգենք, իսկ դրա փոխհատուցումը, երբ գումար կունենաք, տվեք։ Եթե չեմ սխալվում, խոսվում էր գումարը փոխհատուցելը մոտ 30 տարով հետաձգելու մասին։ Ասել էինք՝ եթե համաձայն չեք, ապա պատրաստ ենք գնիջեցման մեր շահույթի հաշվին։ Այսինքն՝ ակնհայտ սուտ է տեղեկությունը, թե մենք մի կողմից սակագինն իջեցնելու, մյուսով բարձրացնելու առաջարկ ենք արել»,- պարզաբանել է Ղազինյանը։

Հաջորդ խնդիրը, ըստ Ղազինյանի, հանցակազմ է պարունակում, վերաբերվում է էներգետիկայի շուկային, որը ներմուծվել է, իբր, այլ երկրների փորձով։

«Շուկան ենթարդում է, որ ստեղծվում են թրեյդերներ, որոնք վաճառում են կիլովատ, և խոշոր սպառողներն այդ կիլովատը գնում են ոչ թե ՀԷՑ-ից, այլ այդ թրեյդերներից։ Հիմա պատկերացրեք, որ 2023-2025 թվականների ընթացքում էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 մլրդ դրամ։ Այսինքն՝ չեն վճարում ՀԷՑ-ին, այլ վճարում են թրեյդերին, որն էլ հոսանքը գնում է տարբեր կայաններից, ինչի արդյունքում էլ դուրս է եկել 30 մլրդ դրամ՝ տարեկան մոտ 10 մլրդ դրամ»,- պարզաբանել է Ղազինյանը։

Ղազինյանը բացատրել է, որ խնդիրն այն չէ, թե ով ումից է գնել, այլ այն, որ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 մլրդ դրամ, եթե այն դուրս չգար, բնակիչ բաժանորդների համար տարեկան սակագնի մոտ 5 դրամ իջեցում կարող էր լինել։ Նրա խոսքով՝ եթե «Տաշիրի» առաջարկած մեթոդն ընդունեին, ապա սոցիալապես ամենաանապահով խավի համար էլեկտրաէներգիան նույնիսկ կարելի էր անվճար դարձնել։

«Մինչդեռ գումարն ուղղակի վերցրել են էներգետիկայի համակարգից, անունը դրել են մոնոպոլիա՝ վախեցնելով ժողովրդին, թե, գիտեք, մոնոպոլիան այսպիսի բան է։ Բայց դեպքեր կան՝ ավելի լավ էր մոնոպոլիա, քան իրենց շուկան։ Այսինքն, ստացվում է, մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում որոշակի գործունեություն ծավալող հանրային բաժանորդներ են, վճարում են ավելի էժան, որի արդյունքում սակագինը բնակչության համար չի իջնում, որը, իմ կարծիքով, շատ սխալ է»,- եզրափակել է Ղազինյանը։

Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո, ուր նշել էին, որ ՀԷՑ-ի՝ սակագինն իջեցնելու հունիսի 6-ի առաջարկը մերժել են, քանի որ ցանկացել են սակագինը վերանայել տարեվերջին, «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով:

telegram
Tags: Դավիթ ՂազինյանՀԷՑհոսանքսակագին

Հարակից հրապարակումներ

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունը սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը։ Այս մասին հուլիսի 14-ին հայտարարել է Christian...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...

Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:10-ին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի...

ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53

Հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Load More
Xosum
  • Լուրեր
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07
Սպորտ

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և փորձել որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի...

Read moreDetails
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший
Պատահար

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ