• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 00:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

Հարցազրույց, Տնտեսություն, Քաղաքականություն,
20 Սեպտեմբեր 2025 20:46
ShareShareShare
telegram

ՀԷՑ նախկին տնօրեն, «Մեր ձևով» շարժամ անդամ Դավիթ Ղազինյանն Armenia Today-ին մեկնաբանել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերջինս արել է այսօր՝ սեպտեմբերի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընթացքում։

Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի («Հայաստանի էլեկտրական ցանցերի») պետականացման հարցն «անկասելի է» և ՀԷՑ-ի հետ կապված՝ իշխանությունները քննարկում են երկու սցենար՝ ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում կամ մասնակի փոխանցում միջազգային կառավարչին: Վարչապետը նաև նշել էր, որ ընկերությունում ստուգումների ընթացքում արդեն բացահայտված «խարդախությունները» բավարար են՝ արձանագրելու իշխանությունների մտահոգությունները նախկին կառավարման վերաբերյալ։

Փաշինյանի խոսքով՝ եթե հասկանան, որ ՀԷՑ-ի ծախսերն անհամաչափ բարձր են պետական ​​բյուջեի համար, կքննարկեն փոխանցումը միջազգային կառավարչի։

«Նախ, առաջինը, փառք Աստծո, հասկացան, որ բյուջեի վրա բավական մեծ ծախս է լինելու, այսինքն՝ այդ մասը գոնե հասկացել են՝ հաշվի առնելով, որ ունենք Սահմանադրություն, ունենք օրենքներ, և ամեն այսպես հինգ հայտարարությունից չորսի մեջ խախտվում է այդ ամբողջը»,- նշել է Ղազինյանը։

ՀԷՑ-ի պետական կառավարման երկու ամիսը վկայում է՝ պետական կառավարում գոյություն չունի
Ղազինյանն ընդգծել է, որ ՀԷՑ-ի պետական կառավարման այս երկու ամիսը ցույց է տալիս, որ պետական կառավարում ուղղակի գոյություն չունի։ Նա վստահություն է հատնել, որ հաշվի առնելով իշխանությունների կադրային քաղաքականությունը՝ միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնելու այդ ակտիվը վերցնել այն պարզ պատճառով, որ այն խլել են։

«Միջազգային յուրաքանչյուր կազմակերպություն վերցնելուց առաջ չի կարող բացառել, որ իր հետ էլ նույնը չի կրկնվելու։ Այդ իսկ պատճառով շատ լուրջ խնդրի առաջ է կանգնելու»,- շեշտել է նա։

Նախկին տնօրենը հիշեցրել է, որ քանի դեռ ՀԿԾ հանձնաժողովի կողմից հարուցած վարույթը չի ավարտվել, կանխորոշել վարույթի ավարտը քրեորեն պատժելի արարք է, և իշխանություններին խորհուրդ է տվել խարդախությունների մասին խոսելիս այն որպես հանցագործություն դիտարկել դատարանի միջոցով օրինական ուժի մեջ մտած վճռից հետո:

«Այսինքն՝ հանձնաժողովի նախագահը, թեկուզ և անգրագետ, հակասահմանադրական, օրենսդրական փոփոխության հիման վրա միանձնյա վարույթ է հարուցել, այդ վարույթը 3+1 ամսվա ընթացքում պետք է ունենա ավարտ, և հանձնաժողովը, որպես կոլեգիալ մարմին, պետք է որոշի՝ ի՞նչ է անում։ Հիմա երկրի փաստացի ղեկավարն ասում է, որ արդեն աներկբա է, կանխորոշված է»,- նշել է Ղազինյանը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ազատել է պրոֆեսիոնալերին
Հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ «Ռոմանոս Պետրոսյանը չի կարող գիտակ աշխատողներին հեռացնել», Ղազինյանը հորդորել է նրան ժամանակավոր կառավարչին հանձնարարել, որպեսզի փաստերով խոսի և շեշտել՝ ազատվածների 90 և ավել տոկոսը ոլորտի մասնագետներ են, որոնք ներգրավված չեն որևէ կոռուպցիոն սխեմաների մեջ։

«Խոսքս վերաբերում է իրենց կողմից ազատված կադրերին, չբերեն մեր կողմից բացահայտված, ինչ-որ այսպիսի դեպքեր ներկայացնեն, իրենց կողմից ազատված պրոֆեսիոնալ կադրերի մասին է»,- մանրամասնել է նա։

Ղազինյան կրկնել է հրապարակային բանավեճի մասին իր առաջարկը՝ նշելով, որ իշխանություններն իրեն համարում են պատասխանատու ՀԷՑ-ը վատ վիճակի հասցնելու գործում։

«Հանրային հեռուստաընկերությունը իմ հետ ոչ մի հարցազրույց չի ցանկացել։ Մի պահ, երբ ՀԷՑ-ի թեման երևի ամենաակտուալն էր, բազմաթիվ հեռուստաընկերություններ ցանկություն ունեին ինձ հետ խոսել՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, որպես գլխավոր տնօրեն, ո՛չ Հ1-ից, ո՛չ իրենց հետ փոխկապակցված որևիցե հեռուստաընկերությունից կամ լրատվամիջոցից այդպիսի հրավեր չեմ ստացել»,- նշել է նա

ՀԷՑ-ի դեմ Ղազինյանը երկու հայց է ներկայացրել
Խոսելով ՀԷՑ-ի դեմ ներկայացված երկու հայցի մասին՝ Ղազինյանը հայտնել է, որ աշխատանքի վերականգնման հայցով առաջին դատական նիստը սեպտեմբերի 23-ին է նշանակված։ Երկրորդը վերաբերում է կորպորատիվ վեճի, քանի որ տնօրենների խորհրդի կայացրած որոշումը կառավարիչը խախտել է։
«Այսինքն՝ տնօրենների խորհուրդն ունի որոշում, որ գլխավոր տնօրենի տեղակալին իրավունք չունեն ազատել առանց տնօրենների խորհրդի հետ համաձայնեցման։ Բայց կառավարիչը, բնականաբար, ունենալով «քարտ բլանշ» և մասսայական սխալ ազատումներ անելով՝ այդպիսի խնդիր չունի, նաև խախտել է դա»,- հավելել է նա։
Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:

telegram
Tags: АрменияԴավիթ ՂազինյանՀԷՑՆիկոլ ՓաշինյանՌոմանոս Պետրոսյան

Հարակից հրապարակումներ

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07
Սպորտ

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և փորձել որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի...

Read moreDetails
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший
Պատահար

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ