• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 00:07
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան

Տնտեսություն,
09 Նոյեմբեր 2025 13:28
ShareShareShare
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան
telegram

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հավանական է համարել, որ ընկերությունը կզրկվի լիցենզիայից, այդ մասին նա հայտնել է լրագրողներին։

Պետրոսյանը նշել է, որ այդ սցենարը հավանական է համարում՝ հաշվի առնելով իր ուսումնասիրությունները։

«Ես, որպես ժամանակավոր կառավարիչ, իմ կառավարման 3,5 ամսվա ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ՝ տեղեկացրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա 1 շաբաթվում կամ 10 օրում ՀԷՑ-ի հարցով նիստ է գումարելու՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 18-ին ՀԷՑ-ի մասով վարույթն ավարտվում է։ Նա հավելել է, որ մինչ այդ, օրենքով սահմանված կարգով, հանձնաժողովը պետք է իր վերջնական եզրակացության նախագիծ հրապարակի, որին ծանոթանալու հնարավորություն կունենա նաև մյուս կողմը։

«Դրանից հետո արդեն ՀԷՑ-ի հետագա ճակատագիրը կկանխորոշվի արդեն ՀԾԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով»,- ընդգծել է նա։

Պետրոսյանը նշել է այն պատճառները, որոնք, ըստ նրա, ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հիմք են։ Առաջինը, նրա խոսքով, «հաշվետվությունների արժանահավատության խնդիրն է»։

«Հաշվետվությունները տարիներ ի վեր խեղված էին, ՀԷՑ-ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ ՀԾԿՀ-ին կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ուղղակիորեն ազդել է սակագնի ձևավորման վրա»,- շեշտել է Պետրոսյանը։

Երկրորդը, նրա խոսքով, ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությունն իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացներն «իրականացրել է խիստ կողմնակալ ու խտրական»։

«ՀԾԿՀ նորմերին հակասող ձևաչափերով փակ, մենաշնորհային արժեշղթա է ստեղծվել, գերշահույթների միգրացիա է կատարվել ՀԷՑ-ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբի՝ ուղիղ կամ անուղղակիոերն փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ։ Տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերը իրականացվել են «Տաշիրին» աֆիլացված տնտեսական միավորների կողմից՝ փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը և դրանով խոչընդոտելով ոլորտի զարգացմանը»,- հավելել է նա։

Պետրոսյանը նշել է նաև, որ մյուս խնդիրը կառավարությունից, ՀԾԿՀ-ից, հանրությունից «ՀԷՑ-ի իրական տեխնիկական, էներգետիկ կարողությունների ծայրահեղ վատթար վիճակը թաքցնելն է»։

«Դրանով արհեստականորեն իջեցրել են ցանցում կորուստների ցուցանիշները և փաստաթղթավորել են ՀԾԿՀ կողմից ներկայացված պլանների կատարումը։ Բացի այդ, ունենալով ահռելի ծավալների՝ իմ գնահատականով, տասնյակ  միլիոնավոր կիլովատ ժամ քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառություն, շատ ցանցերում մոնետիզացրել են տնտեսության տարբեր ճյուղերում՝ դրանով ունենալով ահռելի ստվերային շրջանառություն»,- ընդգծել է նա։

Պետրոսյանը շեշտել է, որ իր նշած բոլոր փաստերով այս պահին շուրջ 1,5 տասնյակ քրեական վարույթ է նախաձեռնված և նախաքննություն է իրականացվում։

Ժամանակավոր կառավարիչը նաև չի հերքել, որ ընկերությունում աշխատակիցների է հեռացնում։ Նա չի ընդունել ընկերության սեփականատեր հանդիսացող «Տաշիր» ընկերությունների խմբի և ՀԷՑ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարների պնդումները, ըստ որոնց՝ աշխատակիցներին հեռացրել են քաղաքական պատճառներով։ Պետրոսյանը հերքել է տեղեկությունը, թե իր կառավարման օրվանից սկսած արգելել են մասնակցել ի պաշտպանություն ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հանրահավաքներին։

«Մի քանի 100 ազատում է կատարվել՝ հիմնված իրավունքի և օրեքի գերակայության առաջանահերությունների վրա, հաշվի է առնվել ընկերության լավագույն շահը։ Այդ աշխատակիցները կա՛մ չեն համապատասխանել իրենց պաշտոններին, կա՛մ վնաս են հասցրել ընկերության օրինական շահերին, և եթե շարունակեին աշխատել՝ վնաս էին հասցնելու։ Մի քանի տասնյակ հայց կա, դատարանները, որպես ժողովրդավար երկրի դատարաններ, արդար որոշում կկայացնեն»,- համոզմունք է հայտնել Պետրոսյանը։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատերը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։

Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Ավելի ուշ «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով:

Կարդացեք նաև՝ 

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

ՀԷՑ-ից շուրջ 50 աշխատողի են հեռացրել, նաև ճնշումներով դիմում գրողներ կան․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի անվտանգությունից մարդիկ էին եկել դատարանի մոտ՝ գույքագրելու ներկաներին․ Ղազինյան

ՀԾԿՀ-ի որոշումից հետո կձևակերպենք մեր մոտեցումը․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ը գնելու մասին

telegram
Tags: ՀԷՑՌոմանոս ՊետրոսյանՏաշիր

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

17 Հուլիս 2026 13:39

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։ «Մեր...

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

17 Հուլիս 2026 12:35

Load More
Xosum
  • Լուրեր
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 18-ին

18 Հուլիս 2026 07:30
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07
Սպորտ

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նախատեսում է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և փորձել որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի...

Read moreDetails
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший
Պատահար

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, հայտնում են Armenia Today-ի աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ