Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:00

Փաստաբանը հայտնել է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննության օրն ու ժամը

Փաստաբանը հայտնել է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննության օրն ու ժամը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է և՛ փաստաբանների, և՛ դատախազության միջնորդությունները, որոնք վերաբերում էին Կարապետյանի կալանքի ժամկետներին։

«Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեր կողմից ներկայացված մի շարք փաստարկներ ընդունելի են։ Նա արձանագրել է, որ նման իրավիճակում այլևս կալանքի նման շարունակականությունը, տևողությունը չի կարող լինել համաչափ։ Կարելի է ասել, այստեղից հետևությունը նա է, որ թեև Վերաքննիչ դատարանը մերժեց մեր բողոքը, բայց այնպիսի իրավական դիրքորոշում արձանագրեց, որի պայմաններում կալանքի շարունակականության լրջագույն դժվարություն ունեն իրավապահ մարմինները»,- պարզաբանել է Վարդևանյանը։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը:

Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+