«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ միջնորդել են Կարապետյանի կալանքը երկարաձգել 2 ամսով։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը: Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

























