Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:23

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար՝ փոխարինելով Արմեն Գրիգորյանին

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար՝ փոխարինելով Արմեն Գրիգորյանին

Ազգային ժողովի նախկին խոսնակ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արմեն Գրիգորյանին։ Սիմոնյանի նշանակման և Գրիգորյանի ազատման  համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության օգոստոսի 13-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետը հայտնել է, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն Գրիգորյանը նախընտրել է դադար վերցնել։ 

«Ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում նախընտրում է պաուզա վերցնել: Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում որոշմանը»,- նշել է Փաշինյանը։

Գրիգորյանն ԱԽՔ պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մայիս ամսին։ Նա 2021 թվականի հուլիսի 14-ին կարճ ժամանակով նշանակվել էր արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել և երկրորդ անգամ նշանակվել ԱԽ քարտուղար։

ԶԼՄ-ներն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը հնարավոր է չվերանշանակվի ԱԽ քարտուղար։

Սիմոնյանը ղեկավարել է ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նա վայր է դրել պատգամավորական մանդատը և չի ընդգրկվել 9-րդ գումարման խորհրդարանում։ Նրան ԱԺ նախագահի պաշտոնում փոխարինել է Ռուբեն Ռուբինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+