Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+6°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+3°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 18:35

Գալյանը պատասխանել է Գևորգյանի մահվան համար իշխանություններին ուղղված մեղադրանքներին

Srbuhi Galyan

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով Armenia Today-ի՝ կալանքի տակ գտնվող Արսեն Գևորգյանի մահվան համար իշխանություններին ուղղված մեղադրանքների վերաբերյալ հարցին, հերքել է քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Գալյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նա չի կիսել կարծիքները, թե Գևորգյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ուներ։

«Քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»,- հայտարարել է Գալյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել էր իշխանություններին՝ պնդելով, որ ընդդիմադիր գործիչների կալանավորումները քաղաքական բնույթ ունեն։

Գալյանը մանրամասնել է Գևորգյանի մահվան հանգամանքները։ Նախարարի խոսքով՝ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել։

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- ասել է նա՝ ցավակցելով Գևորգյանի մահվան համար։

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին չի բարձրաձայնվել, ինքնազգացողության վատացում չի ունեցել։ Ըստ նրա՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան է Գևորգյանը բողոքել ինքնազգացողությունից։ Գալյանի փոխանցմամբ՝ ժամը 7։55-ի սահմաններում բուժակը զննել է նրան, ինչից կարճ ժամանակ անց շտապօգնություն են կանչել։

Լրագրողի հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու, եթե պարզվի, որ Գևորգյանին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, նախարարը հստակ պատասխան չի տվել՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ այլ տեղեկություն չունի։

Նա հստակեցրել է, որ Գևորգյանի մահվան առնչությամբ մանրակրկիտ ուսումանսիրություն է իրականացվելու՝ շեշտելով, որ այս պահին իր փոխանցած ինֆորմացիան ՔԿՀ աշխատակիցների և Գևորգյանի խցակիցների տեղեկությունների հիման վրա է։ Գևորգյանի մահվան պատճառը մինչ այս պահը դեռ չի հստակեցվել։

Անդրադառնալով կալանավայրում մահվան դեպքերին՝ Գալյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան ավելի քան 20 դեպք, իսկ 2026 թվականին Գևորգյանի մահը չորրորդ դեպքն է։

Գևորգյանի մահվան մասին քրեակատարողական ծառայությունը հայտնել էր նոյեմբերի 10-ին։ Գևորգյանը գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավանի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Ստեփանավանում 14 անձի, այդ թվում՝ Գևորգյանի ձերբակալության մասին։ Դատարանը նրան կալանավորել էր ենթադրյալ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Գևորգյանը չէր ընդունել մեղադրանքը, իսկ կուսակցությունը գործը համարում էր քաղաքական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+