Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին՝ ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովի ընթացքում, հայտնել է ֆեդերացիան։
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է ժողովն անցկացնել դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում՝ Երևան, Խանջյան 27 հասցեում։
Ժողովի օրակարգում, նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրություններից բացի, նախատեսված են նաև այլ հարցեր։
Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական մի շարք ակումբների երկրպագուական շարժումները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջարկել էին ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







