Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:33

Armenia Today-ն առանձնացրել է անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Armenia Today-ն առանձնացրել է անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Մարտի 16-21-ն ընկած շաբաթվա արդյունքները՝ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած հիմնական նորությունների, իրադարձությունների և միջադեպերի ընտրանին Armenia Today-ից։

  • Փաշինյանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տակ իր ստորագրությունը դնելու պատրաստակամության մասին։
  • Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խոստացել է, որ համաձայնագրի տեքստը կհրապարակվի ստորագրումից առաջ։
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն այն բանից հետո, երբ Երևանը գնա սահմանադրական փոփոխությունների և Մինսկի խմբի լուծարման։
  • Ադրբեջանը մարտի 16-ից ի վեր ավելի քան 12 անգամ հայտարարել է Հայաստանի կողմից իբր հրադադարի ռեժիմի խախտման մասին։
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները, իսկ վարչապետի աշխատակազմը հայտարարել, որ հայկական կողմից խախտումների ապացույցներ չկան։
  • Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատը հավանություն է տվել արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու մասին բանաձևին:
  • Հանրային տրանսպորտը Երևանում անվճար կդառնա զինվորական ծառայության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար։
  • Փաստաբան Ռոման Երիցյանը Վանաձորի ոստիկաններին մեղադրել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկելու մեջ:
  • Հայաստանն ընդգրկվել է ահաբեկչության ցածր մակարդակ ունեցող երկրների վարկանիշում։
  • ՌԴ ԱԳՆ-ն հայ գործընկերներից տեղեկատվություն է խնդրել Հայաստան ամերիկյան ռազմական տեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին։
  • Փաշինյանից հարցազրույց վերցրած թուրք լրագրողը Երևանն ու Կապույտ մզկիթը «պատմականորեն թուրքական» է անվանել։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ռեպորտաժը պատրաստվել է Բաքվի ճնշման տակ և այն արդեն հեռացվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+