Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:29

Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին լուրերով․ Զախարովա

Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին լուրերով․ Զախարովա

Ռուսական կողմը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտնել է, որ Հայաստանի համար ռուսական անվտանգության երաշխիքները մնում են ուժի մեջ։

«Իհարկե, չենք կարող չմտահոգվել, որ առաջընթացի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին, ցավոք, ավելի հաճախ են հաղորդվում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին։ Կոչ ենք անում մեր գործընկերներին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ​​ասել է նա։

Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։

«Կողմ ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ վերադառնան 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածությունների փաթեթի իրականացմանը»,- հավելել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգության բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում և երկկողմ ձևաչափով մնում են ուժի մեջ։

«Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ «ապասառեցումը ժամանակ է պահանջում»։

Զախարովան ողջունել է այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում։ Նրա խոսքով՝ սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ:

«Խաղաղության օրակարգում դեռևս կան մի շարք կարևոր, ես կասեի՝ գլոբալ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Սա ներառում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը և մարդասիրական հարցերը: Պատրաստ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին այս ոլորտում բոլոր ուղղություններով տրամադրել աջակցություն, ցուցաբերել այն ձևով և չափով, որը կպահանջվի երկու կողմերի կողմից»,- ասել է նա։

Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն 5 օրվա ընթացքում 12-րդ անգամ հերքել էր ադրբեջանական դիրքերի ուղությամբ կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը։

Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։

Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Մարտի 14-ին Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել էր խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+