© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Երևանը հայտարարել է հրադադարի խախտման ապացույցների բացականության մասին
ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի, հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ մեկնաբանելով մարտի 16-18-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության թվով 6 հաղորդագրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
Կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին չի ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման փաստացի ապացույց։
«Վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը՝ հայտարարում ենք, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»,- ասված է ՀՀ նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։
Հայաստանի կառավարությունն իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ մարտի 13-ին համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը նախատեսում է հետագա գործողությունների քննարկման մեխանիզմներ։
Ընդգծվում է, որ 2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ լուծելու Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևանի տարածքով և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդիրը։ Այս առաջարկը ներառում է նաև Ադրբեջանի տարածքով հյուսիսարևմտյան շրջաններից դեպի Հայաստանի հարավային և երրորդ երկրներ երկաթուղային հաղորդակցություն ապահովելու առաջարկ։
Երևանը հիշեցրել է նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկը և նշել, որ ակնկալում է դրական արձագանք Ադրբեջանից։
Ադրբեջանը մարտի 16-ից սկսել էր հայտնել Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի գնդակոծման մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեկ օրում երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Նմանատիպ մեկ այլ հրապարակում հերքվել էր մարտի 17-ին, իսկ ուշ երեկոյան Երևանը հերքել էր երկու օրվա ընթացքում Հայաստանից գնդակոծվելու մասին Ադրբեջանի ՊՆ հինգերորդ հաղորդագրությունը։ Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







