Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:24

Արարատի մասին դիսկուրսի ներքո Հայաստանը չի կարող մարտունակ բանակ ունենալ․ Փաշինյան

Արարատի մասին դիսկուրսի ներքո Հայաստանը չի կարող մարտունակ բանակ ունենալ․ Փաշինյան

Արարատ և Արագած լեռների մասին դիսկուրսը շատ էական է Հայաստանի բանակի բարեփոխման համար, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք ոչ միայն զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև ինքներս մեզ թիրախ կդարձնենք, այդ թվում՝ միջազգային հանրության տեսանկյունից»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Արարատի մասին դիսկուրսի ներքո «Հայաստանը չի կարող մարտունակ բանակ ունենալ, Հայաստանին կտան օգտագործված, գրեթե ժամկետանց սպառազինություն, ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասն էլ կվաճառեն, քանի որ իրենք չեն օգտագործի»։

Նա նշել է, որ Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, որ Երևանը զենք է գնում ադրբեջանական տարածքների «նոր օկուպացիայի» համար:

Վարչապետի խոսքով՝ դրանով Բաքուն հիմքեր է ստեղծում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողությունների և էսկալացիայի համար:

«Ի պատասխան՝ մենք ասում ենք, որ սա մեր երկրի ինքնիշխան տարածքն է, մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, և մեր ինքնիշխան տարածքի անվտանգության ապահովումից բացի ուրիշ խնդիր չենք դնում և չենք դնելու: Ասում ենք՝ պատրաստ ենք այս ամենի վերաբերյալ միջազգային պարտավորություններ ստանձնել»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ դա թույլ է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել հարաբերություններն անվտանգության ոլորտում։

«Եթե մենք Արարատի նկարով գնանք ու զենք խնդրենք, մեզ ոչ ոք չի տա, քանի որ ոչ ոք չի ցանկանում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը հայտարարել է նաև, որ եթե խոսենք «Արարատը, Մուշը, Արդահանը և Քարվաճառը «գրավելու» կամ «ազատագրելու» մտադրության մասին», ապա Հայաստանն իրեն թիրախ կդարձնի, իսկ նրանք, ովքեր թիրախավորում են Հայաստանը, կկարողանան հիմնավորել դա:

«Հետևաբար, մենք գնալու ենք ինքնաոչնչացման ճանապարհով»,- ընդգծել է նա:

2023թ․ Փաշինյանը հայտարարել էր՝ «խոսելով Արագածի և Արարատի մասին, խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին, քանի որ Արագած լեռը ՀՀ-ում է, Արարատը՝ ՀՀ տարածքում չէ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+