Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:30

Ճամբարակի վրաերթից հետո Պապիկյանի նկատմամբ դժգոհություն կա․ ԶԼՄ

Ճամբարակի վրաերթից հետո Պապիկյանի նկատմամբ դժգոհություն կա․ ԶԼՄ

Ճամբարակում օգոստոսի 19-ին զինծառայող Սուրեն Վարդանյանի մահվան և 6 զինվորի վիրավորվելու պատճառ դարձած վրաերթից հետո զինված ուժերում դժգոհություն է առաջացել նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով գերատեսչությունում իր աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ դեպքը մեծ դժգոհություն է առաջացրել թե՛ զինվորականների, թե՛ զինծառայողների ծնողների շրջանում։ Ըստ թերթի՝ ծնողներից մեկը մտադիր է պաշտպանության նախարարությանը դատի տալու մտադրության մասին։

Օգոստոսի 20-ին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե վրաերթի ենթարկված զինծառայողները, որպես պատիժ, հակագազերով վազել են և չեն նկատել մեքենան։ ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն հերքել էին տեղեկությունը։

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին քաղաքացին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, ինչի հետևանքով մահացել էր զինծառայող Վարդանյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել ու հայտնել, որ վարորդը ձերբակալվել է։ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 20-ին՝ կառավարության նիստից հետո, հայտարարել էր, որ զինծառայողներին վրաերթի ենթարկած ավտոմեքենան պետք է շահագործման ենթակա չլիներ։

Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին հաջորդել էին ռազմական ղեկավարության կադրային փոփոխությունները։ Պաշտոններից ազատվել էին պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։

Հունվարին հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և Նարեկ Հակոբյանի դիերը, հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին, իսկ օգոստոսին՝ Գրիգոր Զաքարյանին գտել էին մահացած՝ հրազենային վնասվածքով։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+