Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քննչական կոմիտեից նշել են, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գերատեսչությունից մանրամասնել են, որ կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:






































