Պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան մասին տեղեկությունը։
«Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։





































