Հունիսի 2-ին հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից տեղեկացրել են, որ զինծառայողի դին գտել են ժամը 00:10-ի սահմաններում։ Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հայտնել՝ տեղեկացնելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունն իր զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելի վաղ News.am-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել Կապանի զորամասերից մեկում։ Կայքի տեղեկություններով՝ զինծառայողի մարմինը հայտնաբերվել է կախված վիճակում։ Զինծառայողը, կայքի տվյալներով, արցախցի էր՝ ընտանիքը տեղահանվել էր Լաչինից, տղան հունվարին պետք է զորացրվեր, 20-ամյակը շուտով լրանալու էր։




































