Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Սամվել Կարապետյանը վաղվա հանրահավաքին հանդես կգա ուղերձով

Սամվել Կարապետյանը վաղվա հանրահավաքին հանդես կգա ուղերձով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վաղվա հանրահավաքին հանդես կգա ուղերձով, հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վաղը հիշարժան օր է։ Յոթամսյա կալանքից և խոսքի իրավունքի սահմանափակումից հետո Սամվել Կարապետյանը վաղվա հանրահավաքի մասնակիցների համար առաջին անգամ հանդես կգա հանրային ուղերձով»,- ասել է նա։

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին Երևանի կենտրոնում՝ «Ազատության» հրապարակում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել էր 36 թեկնածուի անունները, որոնցով կներկայանա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, իսկ թեկնածուների ամբողջական ցանկը կներկայացվի ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ։

«Քաղաքացիական պայմանագիրն» Ընտրական օրենսգրքում ԱԺ հրատապ նիստով ընդունված նոր փոփոխություններով արգելել էր դաշինքների անվանումներում անձնանուններ օգտագործել։ «Ուժեղ Հայաստանը», որը մտադիր էր ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, նախագիծը որակել էր որպես իշխանությունների կողմից իրենց նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու փորձ։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+