• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 05:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել․ փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոն

Իրավունք,
27 Հոկտեմբեր 2025 19:05
ShareShareShare
Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել․ փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոն
telegram

Ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել, ասված է ավստրալա-բրիտանացի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարության մեջ։

Փաստաբանի հայտարարության մեջ նշվում է, որ Կարապետյանը պարզապես պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր և եկեղեցու դեմ ուղղված «չափազանցված ու սադրիչ հարձակումներին»։

«Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ (ինչպես դա երաշխավորված է նաև ՀՀ սահմանադրությամբ և պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով), չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքներն ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք»,- նշել է նա։

Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու՝ այն հանցանքը, որով նրան մեղադրում են։ Պետությունն իրավական հիմք չի ունեցել Կարապետյանին կալանքի տակ պահելու՝ գոյություն չունեցող հանցագործության համար։

«Անվիճելի ապացույցները՝ արված հայտարարությունները, իրենց բառացի և համատեքստային իմաստով ցույց են տալիս, որ նա նման բան չի արել։ Սա բխում է նաև ՄԻԵԴ մի շարք կարևոր և նախադեպ դարձած որոշումներից, որոնցով եվրոպական դատարանը սահմանել է, որ թույլատրելի քննադատության սահմանները կառավարությունների նկատմամբ ավելի լայն են, քան մասնավոր անձանց կամ նույնիսկ քաղաքական գործիչների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Փաստաբանը մեջբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը, որը վերաբերում է իշխանությանը զավթելուն, պահանջում է ապացույց, որ հանրային հայտարարությունը պարունակել է կոչ՝ «զավթել իշխանությունը» (այսինքն՝ հրահրել է ուժի կիրառում) կամ «բռնությամբ տապալել սահմանադրական կարգը»։

«Երբ կառավարությունը, հարձակվելով եկեղեցու վրա, այդ օրենքը կիրառում է հավատացյալի դեմ, որը երկու անգամ արտահայտել է իր ընդդիմությունը կառավարությանը՝ առանց հրապարակավ բռնություն կամ ուժի կիրառում քարոզելու, դա հստակ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և իրավական պետության սկզբունքի ակնհայտ ոտնահարում է՝ որպես հայկական ժողովրդավարության կենսական բաղադրիչ։ Երբ իշխանության չարաշահում է տեղի ունենում, և խորհրդարանն ի վիճակի չէ այն շտկելու (քանի որ չարաշահողը քաղաքական դաշնակիցների ունաջակցությունն ի), այդ չարաշահման շտկման պարտականությունն ընկնում է անկախ դատական համակարգի վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Նա շեշտել է, որ Կարապետյանին ապօրինի մեղադրանքով պահել են կալանքի տակ ավելի քան 100 օր՝ մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունները թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարաններում, որոնցից և ոչ մեկը չի անդրադարձել մեղադրանքի անհիմն լինելու փաստին։

«Պնդվել է, թե «քննչական գործողությունները շարունակվում են», ինչն աբսուրդ է, քանի որ մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է երկու հրապարակային հայտարարության վրա, որոնք պարոն Կարապետյանը չի հերքել, և որոնք հանրային են։ Սա միակ հիմքն է մեղադրանքի համար, ուստի հետաքննության շարունակությունը որևէ իմաստ չունի։ Նույն կերպ պնդվել է, թե նա կարող է «ազդել վկաների վրա», սակայն վկաների կարիք պարզապես չկար, քանի որ մեղադրանքը կախված էր բացառապես դատարանի կողմից այդ երկու հայտարարության իմաստի մեկնաբանությունից՝ հանգամանքներում, որոնք վիճարկման ենթակա չէին»,- նշել է փաստաբանը՝ շեշտելով, որ այս դատավորների վարքագիծը չի համապատասխանում նրանց պարտականությանը՝ լինել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության անկախ պաշտպաններ։

Ռոբերտսոնը նշել է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառվում են պետական հետապնդման գործիքներ, որոնք ակնհայտորեն օգտագործվում են չարաշահմամբ՝ միայն այն պատճառով, որ նա արտահայտվել է եկեղեցու օգտին և քննադատել է կառավարությանը։

«Կարելի է եզրակացնել, որ Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքն ակնհայտորեն ապօրինի է։ Կարապետյանի գործով թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները չեն անդրադարձել մեղադրանքի ակնհայտ անհիմնությանը, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանի կարողությունը՝ ապահովելու արդյունավետ դատական պաշտպանություն»,- ասված է հայտարարության մեջ։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

Դատարանը օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել է նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքը ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել է գործարարի կալանքի ժամկետը:

Ամերիկացի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, ով օգոստոսին միացել էր պաշտպանությանը, Կարապետյանի ձերբակալությունն անվանել է իրավունքի միջազգային նորմերին հակասող քաղաքական որոշում:

telegram
Tags: Սամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Ն․Թ․-ի մահվան մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական...

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49

Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել արցախցի հասարակական և քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ...

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24

Մի խումբ աղջիկների վիճաբանության ու ծեծի՝ համացանցում տարածված տեսանյութի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել...

Load More
Xosum
  • Լուրեր
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Մշակույթ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Read moreDetails
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины
Արցախ

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ