Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:39

Կարապետյանը պահանջել է Գևորգյանի մահվան անկախ քննություն

Samvel Karapetyan Arsen Gevorgyan

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանավայրում գտնվող Սամվել Կարապետյանը ցավակցություն է հայտնել Ստեփանավանում կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մահվան հանգամանքների անկախ ու անաչառ քննության անհրաժեշտությունը։

Կարապետյանի գնահատմամբ՝ քաղաքական հակառակորդների անհիմն վարկաբեկումը, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանությունների քաղաքական վարքագծի հիմնական դրսևորումները։

«Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները օրենքով սահմանված պատասխանատվություն կրեն։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ընդգծել է նա։

Կարապետյանը հավելել է, որ Գևորգյանի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Նրա գնահատմամբ՝ այն նաև հարված է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարությանը, մարդկային արժանապատվությանը և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

Գևորգյանը մահացել էր նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կալանքի տակ էր գտնվում հոկտեմբերի 21-ից։ Նա գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավանի՝ հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նրան կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածով։ Նա չէր ընդունել մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստանը» գործը համարում էր քաղաքական։

Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ժամը 08։30-ի սահմաններում բուժանձնակազմն արձանագրել է նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել, սակայն մահվան պատճառը դեռ չի հստակեցվել։ Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Գալյանը չէր կիսել քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբուսումնասիրություն էր սկսվել։ «Ուժեղ Հայաստանը» և ազգային օրակարգի շուրջ համախմբված 13 ուժ Գևորգյանի մահը կապել էին քաղաքական հետապնդումների հետ։ Դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+