Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+7°
  • Կապան+8°
  • Սևան+3°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Ուրբաթ, Նոյեմբերի 20 03:44

«Սրբազան պայքարի» գործով նիստում Գալստանյանը վիճել է դատախազի հետ

bagrat
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և հանրային մեղադրողի միջև վիճաբանություն է սկսվել զենքին առնչվող տեսագրությունների հետազոտման ժամանակ։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Դատական ործի նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Գալստանյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը դատախազից պահանջել է պարզաբանել, թե տեսագրությունները գործի որ դրվագին են վերաբերում և ինչ հանգամանքներ են ապացուցում։ Գալստանյանը ևս խնդրել է բացատրել, թե դրանք ինչպես են առնչվում իրեն առաջադրված մեղադրանքին։ Գալստանյանը նույնպես պահանջել է պարզաբանել տեսանյութերի առնչությունը գործին։

Պաշտպանությունը նախկինում էլ ՄԱԿ-ի մանդատակիրների հարցադրումներին հղում էր անում՝ պնդելով, որ մեղադրանքը չի համապատասխանում ահաբեկչության միջազգայնորեն ընդունված սահմանմանը։

Դատախազն ասել է, որ դեմ է նիստերի դահլիճում «մերկապարանոց, պրովոկացիոն հայտարարություններ» անելուն։ Գալստանյանն այդ խոսքերն ընկալել է որպես վիրավորանք և հակադարձել, որ հենց մեղադրանքի կողմի հայտարարություններն են մերկապարանոց։ Դատախազը պարզաբանել է, որ այդ բառը չի գործածել դատավարության որևէ մասնակցի հասցեին։

«Դուք կա՛մ գողական եք, կա՛մ խուժան եք։ Որոշե՛ք՝ որ մեկն եք»,- ասել է Գալստանյանը դատախազին։ Դահլիճում ներկաները ծափահարել են ու վանկարկել «Սր-բա-զան»։

Դատավորը կարգադրիչներին հանձնարարել է կարգուկանոն հաստատել և ներկաներին դուրս բերել դահլիճից։

Նիստից հետո Գալստանյանը լրագրողներին ասել է, որ մեղադրող կողմն այդպես էլ չի պարզաբանել՝ ինչ են ապացուցում հետազոտված տեսագրությունները։

Նիստից հետո Գալստանյանը լրագրողներին ասել է, որ մեղադրող կողմը չի պարզաբանել, թե դատարանում հետազոտված ապացույցներն ինչ են փաստում և ինչպես են առնչվում քրեական գործին։

«Ի՞նչ փաստեց այս փուլը։ Ինչի՞ մասին էին ապացույցները, ի՞նչ փաստեցին։ …]Փաստացի ոչ մի բան էլ չի ապացուցում, և մենք երկար կրկնելու ենք՝ յուրաքանչյուր ապացույց ցուցադրելուց հետո ասելու ենք՝ ի՞նչ է պատմում սա»,- ասել է նա։

Գալստանյանը նաև քննադատել է դատախազի պահվածքը՝ այն որակելով «փողոցային»։

«Շնորհակալություն, որ վերցրիր վրեդ», — Գալստանյանի պնդմամբ ասել է իրեն դատախազը։

«Հիմա դուք եղեք դատավոր՝ սա խուլիգանի փողոցային արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ։ Սա դատախազի խոսքն է, սա մեղադրողի խոսքն է»,- ասել է արքեպիսկոպոսը։

Սողոյանը նիստից հետո ճեպազրույցում հայտնել է, որ մեղադրող կողմը դեռ նախնական դատալսումների փուլում պետք է նշեր, թե յուրաքանչյուր ապացույցով ինչ հանգամանք է պատրաստվում հիմնավորել։ Փաստաբանի խոսքով՝ դատախազները դա չեն արել, ուստի պաշտպանությունը շարունակելու է հարցնել՝ ինչ է ապացուցում յուրաքանչյուր նյութը։

«Ի վերջո այս ապացույցն ինչի՞ մասին էր։ Արդյոք դա ապացուցո՞ւմ էր ահաբեկչությունը, թե՞ արդյոք դա ապացուցում էր իշխանության զավթումը»,- ասել է Սողոյանը։

Սողոյանն ասել է, որ գործի 36 հատորներն ուսումնասիրելուց հետո էլ իր համար պարզ չէ, թե մեղադրող կողմն ինչ է փորձում հիմնավորել այդ նյութերով։

Իրավապահները «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ձերբակալել էին 2025 թվականի հունիսի 25-ին՝ շարժման աջակիցների տներում խուզարկություններից հետո։ Նույն տարվա օգոստոսին 18 անձի՝ նրանց թվում Գալստանյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի և պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի գործը հանձնվել էր Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Նրանց մեղադրում են ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։

Քննչական կոմիտեի վարկածով՝ նրանք 2024 թվականի նոյեմբերից ծրագրել էին փոքր խմբերի միջոցով կաթվածահար անել պետական կառույցների աշխատանքը և ուժով հասնել իշխանափոխության։ Գալստանյանի պաշտպանությունը մեղադրանքը շինծու է համարում։

Դատարանը 2026 թվականի հունիսի 18-ին Գալստանյանի տնային կալանքը երկարաձգել էր երեք ամսով և թույլ էր տվել նրան ամեն կիրակի մեկնել Էջմիածին՝ պատարագի մասնակցելու համար։

Արթուր Սարգսյանի՝ նոյեմբերի 8-ին լրացող տնային կալանքի երկարաձգման հարցը դատարանը քննարկել է նոյեմբերի 5-ին։ Դատական նիստում նա ասել է, որ իրենք՝ Բագրատ Սրբազանը և մյուս 16 անձը, տարբեր ժամանակներում կալանքի տակ են արդեն 1 տարի 4 ամիս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+