Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+4°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 22:47

Արարատի մարզում շուրջ 2535 հա հող ձևական մրցույթներով վարձակալվել է․ դատախազություն

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2500 հա հողերի վարձակալության մրցույթները
прокуратура Армении

Արարատի մարզում ձևական մրցույթներով վարձակալության է տրվել շուրջ 2535 հա բնապահպանական հող, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գերատեսչությունը պնդում է, որ երկու նախկին մարզպետ՝ Վ.Հ.-ն և Ա.Ս.-ն (Վարդգես Հովակիմյան և Ալիկ Սարգսյան-խմբ), չարաշահել են իրենց լիազորությունները՝ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց և այլ անձի շահերից ելնելով հողերը տրամադրելու համար։

«Կենդանիների աշխարհ» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շուրջ 5330 հա հողն արդեն վերադարձվել է պետությանը։ Դատախազության գնահատմամբ՝ դրա արժեքը կազմել է 158 մլն 263 հազար դոլար։ Այժմ գերատեսչությունը դատարանում վիճարկում է ընկերությանն ու այլ անձանց ևս շուրջ 2535 հա հողի վարձակալության տրամադրումը։

Դատախազության վարկածով՝ 2008-2010 թվականներին Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վ.Հ.-ն ձևական մրցույթով «Կենդանիների աշխարհ» ընկերությանը 25 տարով վարձակալության էր տրամադրել չորս բնապահպանական հողատարածք՝ ընդհանուր 1054,95 հա մակերեսով։

Գերատեսչությունը պնդում է, որ մրցույթը ձևական է անցկացվել՝ ընկերությանը հողերը հատկացնելու և երեք անձի համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Խոսքը 2006 թվականին տարածքային կառավարման նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ.Ա.-ի, նույն ժամանակահատվածում ԱԺ պատգամավոր Վ.Մ.-ի և Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի մասին է։

Այս հողատարածքների վարձակալության մրցույթը դատախազությունը վիճարկում է դատարանում։ Օգոստոսի 10-ին ներկայացված հայցով պահանջվում էր անվավեր ճանաչել 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն ու կիրառել անվավերության հետևանքները։ Հակակոռուպցիոն դատարանը հայցը վարույթ էր ընդունել օգոստոսի 16-ին։

Ուսումնասիրության ընթացքում դատախազությունը խախտումներ է արձանագրել նաև նախկին մարզպետ Ա.Ս.-ի պաշտոնավարման տարիներին։ Գերատեսչության տվյալներով՝ նա 2005-2008 թվականներին ձևական մրցույթներով տարբեր անձանց վարձակալության էր տրամադրել ևս 1480 հա բնապահպանական հող։ Դատախազությունը պնդում է, որ այդ որոշումներով նա գործել է տարբեր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին։

Այս մրցույթներն անվավեր ճանաչելու պահանջով դատախազությունը նոյեմբերի 5-ին ևս դիմել էր Հակակոռուպցիոն դատարան։ Միաժամանակ՝ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։

«Կենդանիների աշխարհ» ընկերության հողերի վերաբերյալ մեկ այլ գործով դատարանն անվավեր էր ճանաչել Ջերմուկում 0,3 հա հողամասի՝ 2008 թվականի աճուրդը։ Դատախազության՝ այս տարվա օգոստոսին հրապարակած տվյալներով՝ այդ հողատարածքը համայնքին կվերադարձվի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+