Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ արտակարգ դրության ժամանակ օրենքների մի քանի լրացումներ են նախատեսվում:
Օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ընդունելու հարցը:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ներկայացնելով քրեական օրենսգրքի և վարչական օրենքների մեջ լրացում անելու նախագիծը, նշեց.
«Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500 -ապատիկի չափով: Իսկ խուճապ տարածող տեղեկություների համար տուգանքի չափը կլինի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 100 ապատիկի չափով: Այն դեպքում, երբ անձն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման չենթարկվի ինչն առաջացնի զանգավածային հիվանդություն, կենթարկվի կալանքի՝ 3 ամսից մինչև 5 տարի ժամկետով»,-նշեց Դանիելյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







