Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ կմասնակցեն հաջորդ շաբաթ Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ նախատեսված բանակցություններին, նոյեմբերի 8-ին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հայտնում է Reuters-ը։
Նախարարը հաստատել է Ֆրանսիայի մասնակցությունը, սակայն չի նշել պատվիրակության կազմը կամ երկրի ներկայացուցչի անունը։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը նախատեսում է նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ։
Ակնկալվում է, որ քննարկումները կվերաբերեն պատերազմի ավարտին, հետպատերազմյան անվտանգության պայմաններին և լարվածության նվազեցմանը։
«Արտաքին քաղաքական կուրսի, ռազմավարական գործընկերների ընտրությունը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ Ռուսաստանի համար Հայաստանը միշտ եղել է, կա և, համոզված եմ, կմնա շատ կարևոր երկիր։ Մեր ժողովուրդների հարաբերություններն առանձնահատուկ և բացարձակապես անանց արժեք ունեն»,- ասել է դեսպանը։
Կոպիրկինի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, իսկ Հայաստանի ղեկավարությունը տարբեր հայտարարություններ է արել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։
Նա անդրադարձել է Հայաստանի անվտանգության քաղաքականության վերանայմանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության սառեցմանը և արտաքին քաղաքական ու տնտեսական կապերի բազմազանեցմանը։
«Գաղտնիք չէ, որ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերանայման մասին։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որդեգրվել է արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կապերի բազմազանեցման ուղեգիծ։ 2025 թվականին ընդունվել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Այսինքն՝ մեր հարաբերություններում իրականում փոխվում է կոորդինատների համակարգը»,- հայտարարել է Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում այդ փոփոխություններին, սակայն դրանք պահանջում են երկկողմ հարաբերությունների վերլուծություն, քննարկումներ և տարբեր ոլորտներում համագործակցության վերանայում։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանից ակնկալում է հնարավորինս արագ հստակեցնել իր ինտեգրացիոն ուղղությունը՝ հաշվի առնելով Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը։
Կոպիրկինի գնահատմամբ՝ Հայաստանի որոշումը զգալի ազդեցություն կունենա երկու երկրների համագործակցության բնույթի և մեխանիզմների, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։
Դեսպանը կարևորել է կառուցողական երկխոսության շարունակությունն ու հարաբերությունները պահպանելու քաղաքական կամքը։
«Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ պահպանեն քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունները, պահպանելու այն, ինչը մեզ երկար ժամանակ միավորել է և շատ կարևոր է մեր ժողովուրդների համար։ Սակայն, իհարկե, դա պետք է տեղի ունենա շփման եզրեր գտնելու և միմյանց շահերը փոխադարձաբար հարգելու հիման վրա»,- ընդգծել է Կոպիրկինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





