Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է դիմել Վարչական դատարան՝ Սպիտակի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Սպիտակի ավագանու ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, «Բարոյական արժեքների» ցուցակը՝ Համլետ Մազմանյանը, իսկ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը՝ Արման Ավետիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







