• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 18:23
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԷՑ-ում չեն բացառել ընկերության շուրջ գործընթացների հիմքով միջազգային ատյաններին դիմելը

Տնտեսություն,
30 Հունիս 2025 11:49
ShareShareShare
telegram

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը, որի սեփականատիրոջը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի» նախագահ Սամվել Կարապետյանին, կալանավորել են եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, չի բացառում, որ ընկերության շուրջ ընդհանուր գործընթացների, այդ թվում՝ իշխանությունների կողմից այն պետականացնելու հիմքով կարող է դիմել նաև միջազգային ատյաններ։ Այդ մասին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտնել է հունիսի 30-ին տեղի ունեցած ասուլիսին՝ ի պատասխան Armenia Today-ի հարցի։

Ղազինյանը հստակեցրել է, որ այս պահին իրավական որևէ գործընթաց չեն սկսել, քանի որ մի «անգրագետ նախագծից բացի» ոչինչ չկա (ՀԷՑ-ն ազգայնացնելու իշխանությունների օրինագիծը-AT)։ Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է՝ ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, և ՀԷՑ-ը պատրաստ է իրավական բոլոր ճանապարհներով պայքարել ընկերության շուրջ գործընթացների դեմ։ 

Ղազինյանն ընդգծել է, որ ընկերության նկատմամբ իշխանությունների նախաձեռնած գործընթացները որևէ հիմք չունեն։

«Փորձում եմ գտնել Կարապետյանի մեղքը, ՀԷՑ-ի մեղքը, ազնվորեն ասեմ՝ չեմ գտնում։ Թող հուշեն՝ ասեն, ո՞րն է այդ մեղքը։ Մեղքի չափաբաժին գոյություն ունի, այսինքն՝ պետք է լինի այնպիսի մեղավորություն, որը կհանգեցնի պետականացման։ Լուրջ չէ գալն ու ասելը՝ Հայաստանի մի տարածքում օրը երեք անգամ հոսանքն անջատվեց»,- հստակեցրել է նա։ 

Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ ՀԷՑ-ի դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, «մարտեր առանց կանոնների» ձևաչափով։

«Մենք հասկանում ենք, որ ներպետական բոլոր հնարավորությունները մեզ համար սահմանափակ են, սակայն կան միջազգային կազմակերպություններ։ Միջազգային մեր գործընկերներից շատ վատ արձագանքներ ենք ստանում։ Նրանք զարմացած ու ապշած են»,- նշել է Ղազինյանը։ 

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հավելել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք ընկերության աշխատանքը չի գնահատել  «այնքան վատ», ինչը կարող էր իշխանությունների կողմից ՀԷՑ-ի դեմ պայքարին հանգեցնել։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը Երևանում 2022 թվականի համեմատ բարելավվել է 8,7%-ով, անջատումների միջին տևողությունը բարելավվել է 18,1%-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման տևողությունը՝ 12,85%-ով։

Ղազինյանը նշել է, որ ըներությունը «Տաշիր» ընկերությունների խմբի» կողմից ձեռք բերելուց հետո՝ 2015-ին, չի բարձրաձայնել խնդիրների մասշտաբները, որոնք առկա էին այդ ժամանակ։

«Երևի մեր սխալն էր, որ այդ շատ վատ վիճակը մանրամասն չներկայացրինք։ Դրանից հետո կազմվել է ներդրումային ծրագիր, ներգրավվել են միջազգային գործընկերներ։ Այդ ժամանակ սկսել ենք տանել աշխատանքներ այդ վիճակը կամաց-կամաց միջազգային զարգացած երկրների փորձին համապատասխանացնելու ուղղությամբ»,- ասել է նա։

Ղազինյանը մեկնաբանել է նաև լուրերը, թե իշխանությունները խոստացել են ընկերությունն ազգայնացումից հետո 30%-ով բարձրացնել ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձերը՝ դրանք միֆ անվանելով։ Նրա խոսքով՝ դա հնարավոր է միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հաշվին։

«Աշխատավարձերը բարձրացնելու համար մոտ 3 մլն մարդ կսկսի էլեկտրաէներգիաի համար ավելի շատ վճարել, որպեսզի 6800 մարդ ավելի շատ գումար ստանա։ Այսինքն՝ միանշնակ սակագնի խնդիր է առաջանալու»,- հայտարարել է Ղազինյանը։

Նա հավելել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի աճն ընկերությունը զսպել է կորուստների տոկոսը նվազեցնելու և դրա արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների գեներացման հաշվին։ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատարը հիշեցրել է, որ 2016 թվականից սկսած՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 4,8 դրամով, որի մեջ ընկերության մասնաբաժինը 0 դրամ է։

«2016-ից հետո սակագինը բարձրացվել է ոչ թե ՀԷՑ-ի, այլ արտադրողի, տեղափոխողի նախաձեռնությամբ։ Բնակչությունը պատկերացնում է, թե ինչ վճարում են՝ ամբողջությամբ ՀԷՑ-ինն է։ Ամբողջը ՀԷՑ-ինը չէ, քանի որ ունենք արտադրող, փոխադրող և բաշխող, ՀԷՑ-ը բաշխողն է, որն արտադրող կայան չունի»,- շեշտել է նա։

Ղազինյանը վստահեցրել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում։

«Այն, ինչ այսօր ունենք, այդ հիմքով էլեկտրաէներգիայի սակագին չի բարձրանալու։ Բայց մենք գնում ենք մի տեղ, ուր կա մեծ ռիսկ, որ էլեկտրաէներգիաի սակագինն ավելանալու է»,- նշել է նա։ 

Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարել էր, երբ Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները: Կարապետյանի հայտարարություններից հետո նրա տանը խուզարկություններ էին կատարվել։ Հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին խախտումների համար 10 մլն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին։ Կարապետյանին, ում ընկերությունը ՀԷՑ-ը գնելուց ի վեր շուրջ 700 մլն դոլար է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրել էր ժողովրդին վնաս հասցնելու և դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։

Կարդացեք նաև՝

ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ Փաշինյան
ՀԷՑ-ի անձնակազմը լիակատար աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին
«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին
telegram
Tags: Դավիթ ՂազինյանՀԷՑմիջազգային դատարանպայքարտնօրեն

Հարակից հրապարակումներ

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

17 Հուլիս 2026 13:39

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։ «Մեր...

Load More
Xosum
  • Լուրեր
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
Իրավունք

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Read moreDetails
США и Иран договорились о двухнедельном перемирии
Աշխարհում

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ