• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 05:00
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

Էքսկլյուզիվ, Իրավունք, Կարծիք, Հասարակություն, Հարցազրույց, Քաղաքականություն,
22 Հունիս 2025 17:58
ShareShareShare
telegram

Երևանում Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քննադատել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ անվանելով այն «անմտություն», «անհիմն» և «անխղճություն»։ Հարցմանը մասնակցած 42 քաղաքացիներից միայն երկուսն են դրական կարծիք հայտնել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ՝ հայտարարելով, որ նա որոշել է մտնել քաղաքականություն, իսկ իրենք աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարցված տղամարդկանցից մեկն ասաց, որ նորմալ չէր Կարապետյանի կալանավորումը, և պատճառ չկար։ Մի կին ընդգծել է, որ շատ վատ կարծիք ունի Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցածի մասին։

«Ինչո՞ւ պետք է կալանավորեին Կարապետյանին։ «Քաղաքացիական պայմանագիրը» երկրին 7 տարում ի՞նչ օգուտ է տվել, որևէ դրական քայլ երկրի համար արե՞լ են։ Խայտառակ վիճակ է, իսկ իրենց լեզուները՝ երկար»,- հավելեց կինը։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ մեծ հպարտություն է, երբ ազգի մեջ Կարապետյանի նման մարդիկ կան։

«Բարերարի, գործարարի, մեծ ու թասիբով հայի կալանավորմանը բացասաբար եմ վերաբերվում, եթե շուրջը նայենք՝ կտեսնենք, թե ինչքան բան է նա ստեղծել»,- շեշտեց քաղաքացին։

Մի տղամարդ էլ ընդգծեց, որ Կարապետյանը «Հայաստանի համար շատ բան է արել, նրան կալանավորել պետք չէր»։

«Ճիշտ է արել, որ եկեղեցուն պաշտպան է կանգնել։ Չի կարելի եկեղեցուն անպատվել, մենք քրիստոնյա ենք, թող Աստծուց վախենան»,- նշեց հարցվածը։

Հարցման մասնակիցները կարծիք են հայտնել, որ Կարապետյանի կալանավորումը ՀՀ իշխանություններն իրականացրել են Թուրքիայի և Ադրբեջանի հանձնարարությամբ։

Մի կին էլ նշեց, որ հարգում է Կարապետյանին, բայց, իր խոսքով, իմաստ չուներ «մտնել քաղաքականության մեջ»։

«Վարչապետը եկեղեցուն չէր թիրախավորել, այլ սպասավորներին»,- կարծում է նա։

Հարցվածներից մեկն էլ ընդգծեց, որ «ավելի լավ է՝ Կարապետյանը ՌԴ գնա, քանի որ այնտեղի քաղաքացի է»։

«Գալիս է այստեղ և Ռուսաստանի հանձնարարությունն է կատարում, ի՞նչ է արել հայ ազգի համար։ Ճիշտ է կալանավորումը, քանի որ եթե Հայաստանում չի բնակվում, իրավունք չունի խառնվելու Հայաստանի քաղաքական հարցերին»,- ասացին քաղաքացիները:

Մի կին էլ հավելեց, որ նորմալ մարդը չի կարող դրական վերաբերվել Կարապետյանի կալանավորմանը։

«Ծուռ հայելիների աշխարհում ենք ապրում։ Այդ մարդն այքան բան է արել։ Անազնիվ էր նրան կալանավորելը, ճանաչված հարգված մարդու նկատմամբ մի՞թե կարելի էր նման բան անել»,- հավելեցին հարցմանը մասնակցածները:

Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու մտադրությունը նրանցից շատերը Հայաստանի միջազգային հեղինակության համար վտանգավոր են համարել։ Քաղաքացիների կարծիքով՝ ազգայնացումը կարող է առաջ բերել տարբեր ռիսկեր, որոնք իշխանությունները, մեծ հավանականությամբ, հաշվի չեն առել։

«Ազգայնացումը բացասաբար կանդրադառնա երկրի հեղինակության և ընդհանուր իրավիճակի վրա։ Ազգայնացնելու ցանկությունը քիչ է, չէ՞ որ միջազգային ատյաններ կան, իր հոր դուքյանը չէ, որ բռնի ու միանգամից սեփականացնի»,- շեշտեցին քաղաքացիները։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ «եթե Փաշինյանը մի բան ցանկանում է, իրագործում է, քանի որ բռնապետ է»։

«Եթե պիտի ՀԷՑ-ը վերցնի Կարապետյանից ու տա ուրիշ պետության, դեմ եմ»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ ակնարկելով թշնամի պետություններին։

Մի կին էլ նշեց, թե «չի հավատում, որ ՀԷՑ-ը ազգանացնելու մտադրությունը բխում է հօգուտ ժողովրդի ինչ-որ քայլ անելու ցանկությունից»։

Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։  Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:

ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ԿարծիքկարծիքներՀարցումՍամվել ԿարապետյանՏաշիր ընկերությունների խումբքաղաքացիներ

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անց ձերբակալվել է, Armenia today-ը...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ