• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հունիս 2026 19:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

Տնտեսություն,
18 Հունիս 2026 18:28
ShareShareShare
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ձևավորվելիք ընդդիմության խորհուրդը, որի մասին նա խոսել է այսօր, կդիմի Ռուսաստանի իշխանություններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների հարցով։ Կարապետյանի հարցազրույցը խմբագիրների հետ՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նրա խոսքով՝ դիմելու են Ռուսաստանին, որպեսզի կարողանան ձգտել կանգնեցնել տնտեսական արգելքների գործընթացը։ Կարապետյանը նշել է, որ գործող իշխանությունները չունեն այդ հարցերը կարգավորելու ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն։

«Մենք ՌԴ-ին դիմելու նախաձեռնությունը մեր ձեռքն ենք վերցնելու և փորձելու ենք հասկացնել Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժում են հայ ժողովուրդը և բիզնեսմենը»,- շեշտել է նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Կարապետյանի խոսքով՝ ՀՆԱ-ի շուրջ 25%-ը կապված է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության հետ, գյուղատնտեսական արտադրանքի շուրջ 90%-ն ուղղվում է ռուսական շուկա, իսկ դրամական փոխանցումների հիմնական մասը նույնպես գալիս է Ռուսաստանից։

Կարապետյանը պնդել է, որ Եվրոպայի հետ առևտրաշրջանառության ծավալները չեն կարող փոխարինել ռուսական շուկային, և զգուշացրել, որ գործող քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունն ու մարզերի տնտեսությունը կարող են լուրջ վնասներ կրել։

«Արդեն գյուղատնտեսական ձեռնարկությունների մեծ մասն իրենց աշխատողներին անվճար արձակուրդ է ուղարկել։ Թե որքան արագ կկարողանան վերագործարկել իրենց աշխատանքը, մենք չգիտենք»,- հայտարարել է Կարապետյանը։

Կարապետյանը, խոսելով եվրոպական շուկաների մասին, նշել է, որ Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն կարող փոխարինել ռուսական շուկային։

«Եվրոպական շուկաների հետ շրջանառությունը 2 կամ 3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերությունների՝ Հայաստանի հետ ունեցած շրջանառությունը»,- ասել է նա։

Կարապետյանը նաև քննադատել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը և հեգնանքով հայտարարել․ «Միգուցե հիմա էլ ամբողջ կառավարությունով մի վագոն վարունգ դիմավորեն Ադրբեջանից ու կհպարտանա՞ն դրանով»։

Նրա խոսքով՝ ներկրվող ապրանքների հաշվին հնարավոր չէ ապահովել տնտեսության կայուն զարգացումը։ Նա պնդել է, որ երկրի տնտեսական աճը պայմանավորված չէ կառավարության գործունեությամբ և իշխանություններին մեղադրել է տնտեսության զարգացման փոխարեն միայն ծախսային քաղաքականություն վարելու մեջ։

Կարապետյանը հավելել է, որ իր թիմի ծրագրերը, այդ թվում՝ 300 հազար աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը, նպատակ ունեին նվազեցնել արտաքին կախվածությունը և ապահովել տնտեսական զարգացում։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Հունիսի 4-ին ԵՄ-ից հայտնել էին, որ ՀՀ-ին ավելի քան 50 մլն եվրո կտրամադրեն՝ ՌԴ-ի սահմանափակումների ֆոնին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։

Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։

Կարդացեք նաև

Ծաղիկները սպասում են ընտրություններին

300 հազար նոր աշխատատեղ ու արդյունաբերացում. Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան

Մթերման կայաններ և հումքային հաբ Իրանի հետ․ ինչպե՞ս է Կարապետյանի կուսակցությունը տեսնում տնտեսության զարգացումը

telegram
Tags: ՌԴՍամվել ԿարապետյանՏնտեսություն

Հարակից հրապարակումներ

ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:31

ՀՀ-ն 6 ամսով կերկարաձգի ցեմենտի ներմուծման սահմանափակումը

ՀՀ-ն 6 ամսով կերկարաձգի ցեմենտի ներմուծման սահմանափակումը

18 Հունիս 2026 17:20

ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով կերկարաձգի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը և կշարունակի ներմուծման լիցենզավորման գործընթացը, նշված է նախագծի...

Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 18-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

18 Հունիս 2026 16:14

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 368,19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,13 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Տարեկան 3 անգամ ՀԴՄ չտրամադրող ՓՄՁ-ները կարող են զրկվել բիզնեսից

Տարեկան 3 անգամ ՀԴՄ չտրամադրող ՓՄՁ-ները կարող են զրկվել բիզնեսից

18 Հունիս 2026 15:17

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 2027-ից հինգ տարով արտոնյալ հարկային ռեժիմներից զրկել մեկ տարում երեք անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրած...

Կառավարությունը հետաձգեց մի շարք ջերմատների վարկերի մայր գումարի և տոկոսների վճարումը

Կառավարությունը հետաձգեց մի շարք ջերմատների վարկերի մայր գումարի և տոկոսների վճարումը

18 Հունիս 2026 13:45

Ռուսական կողմի՝ ՀՀ-ից ներմուծումները սահմանափակելու ֆոնին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով 6 ամսով երկարաձգվում է մի շարք ջերմատնային...

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. ԶԼՄ

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. ԶԼՄ

18 Հունիս 2026 13:22

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ այցի ընթացքում ԵՄ երկրներին հորդորել է ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին արագացնել Հայաստանին աջակցելու քայլերը, հայտնել...

Load More
Xosum
  • Լուրեր
Ոչ թե եռագլուխ, այլ հարյուր հազարավոր, իսկ իրենք «Գորշ գայլեր»-ից են․ Կարապետյան

Ոչ թե եռագլուխ, այլ հարյուր հազարավոր, իսկ իրենք «Գորշ գայլեր»-ից են․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:40
ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:31
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:28
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարացվել է

18 Հունիս 2026 18:13
Խոցելի խմբերի անձանց աշխատանքի ընդունող գործատուների եկամտահարկը կսուբսիդավորվի

Խոցելի խմբերի անձանց աշխատանքի ընդունող գործատուների եկամտահարկը կսուբսիդավորվի

18 Հունիս 2026 17:50
МИД России направил Армении ноту протеста из-за повреждения мемориала в Гюмри

Մոսկվան «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման փաստով բողոքի նոտա է հղել Երևանին

18 Հունիս 2026 17:49
ՀՀ-ն 6 ամսով կերկարաձգի ցեմենտի ներմուծման սահմանափակումը

ՀՀ-ն 6 ամսով կերկարաձգի ցեմենտի ներմուծման սահմանափակումը

18 Հունիս 2026 17:20
Մասուդ Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն անվանել է պատմական փաստաթուղթ

Մասուդ Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրն անվանել է պատմական փաստաթուղթ

18 Հունիս 2026 17:00
Փողոցային պայքարը պետք է ճիշտ ժամանակին անել. Կարապետյան

Փողոցային պայքարը պետք է ճիշտ ժամանակին անել. Կարապետյան

18 Հունիս 2026 16:49
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 18-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

18 Հունիս 2026 16:14
Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրների հետ (ուղիղ)

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրների հետ (ուղիղ)

18 Հունիս 2026 15:32
ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան

ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան

18 Հունիս 2026 15:32
Եթե գետի խողովակն ուզեինք հեռացնել, ժողովուրդը դիմադրելու էր․ Փաշինյան

Եթե գետի խողովակն ուզեինք հեռացնել, ժողովուրդը դիմադրելու էր․ Փաշինյան

18 Հունիս 2026 15:24
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

18 Հունիս 2026 15:22
Տարեկան 3 անգամ ՀԴՄ չտրամադրող ՓՄՁ-ները կարող են զրկվել բիզնեսից

Տարեկան 3 անգամ ՀԴՄ չտրամադրող ՓՄՁ-ները կարող են զրկվել բիզնեսից

18 Հունիս 2026 15:17
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

18 Հունիս 2026 14:51
ԱՄՆ պարալիմպիկ չեմպիոնները Հայաստանում անցկացրել են վարպետաց դաս

ԱՄՆ պարալիմպիկ չեմպիոնները Հայաստանում անցկացրել են վարպետաց դաս

18 Հունիս 2026 14:46
Լիտվայի կառավարությունը հունիսի 23-ին հրաժարական կտա․ ԶԼՄ

Լիտվայի կառավարությունը հունիսի 23-ին հրաժարական կտա․ ԶԼՄ

18 Հունիս 2026 14:43
Չինաստանն Իսրայելին կոչ է արել առաջնորդվել Իրանի վերաբերյալ պայմանավորվածությամբ

Չինաստանն Իսրայելին կոչ է արել առաջնորդվել Իրանի վերաբերյալ պայմանավորվածությամբ

18 Հունիս 2026 14:23
Минобороны России сообщило о нарушении перемирия в Аскеранском районе

ANCA-ն կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Թուրքիայի նկատմամբ «լուռ դիվանագիտությունը»

18 Հունիս 2026 14:17
Մշտադիտարկում ենք իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մշտադիտարկում ենք իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

18 Հունիս 2026 14:03
Կառավարությունը հետաձգեց մի շարք ջերմատների վարկերի մայր գումարի և տոկոսների վճարումը

Կառավարությունը հետաձգեց մի շարք ջերմատների վարկերի մայր գումարի և տոկոսների վճարումը

18 Հունիս 2026 13:45
Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհի 90%-ով պատրաստ լինելու մասին է հայտարարել

Մեր վրեժը լուծված է․ Ալիևը վերսկսել է քննադատել հայերին

18 Հունիս 2026 13:26
Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. ԶԼՄ

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. ԶԼՄ

18 Հունիս 2026 13:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը կառավարությունում (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը կառավարությունում (ուղիղ)

18 Հունիս 2026 12:23
Մոսկվայի 4 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը

Մոսկվայի 4 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը

18 Հունիս 2026 12:10
ԱԲ համակարգերի տվյալների կենտրոնը՝ ԱԱԾ ուշադրության կենտրոնում․ ԶԼՄ

ԱԲ համակարգերի տվյալների կենտրոնը՝ ԱԱԾ ուշադրության կենտրոնում․ ԶԼՄ

18 Հունիս 2026 11:28
Силовики задержали представителя «Сильной Армении»

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի գործով նոր ձերբակալվածների մասին

18 Հունիս 2026 11:25

Թուրքիան պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Ֆիդան

18 Հունիս 2026 11:23
Կառավարության նիստ՝ 18.06․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 18.06․2026թ․ (ուղիղ)

18 Հունիս 2026 11:06
Ոչ թե եռագլուխ, այլ հարյուր հազարավոր, իսկ իրենք «Գորշ գայլեր»-ից են․ Կարապետյան
Քաղաքականություն

Ոչ թե եռագլուխ, այլ հարյուր հազարավոր, իսկ իրենք «Գորշ գայլեր»-ից են․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:40

Read moreDetails
ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան
Տնտեսություն

ԵՄ-ի հետ շրջանառությունը 2-3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերության հետ․ Կարապետյան

18 Հունիս 2026 18:31

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ