• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հունիս 2026 01:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result
  • Լուրեր
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Իրանը և ԱՄՆ-ն միջուկային նյութերի հարցը կլուծեն ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո․ ԶԼՄ

18 Հունիս 2026 00:37
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին

Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին

17 Հունիս 2026 23:20
ԿԸՀ-ն բավարարել է Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությունը

17 Հունիս 2026 22:17
Карапетян рассказал о возможности консолидации оппозиции и кандидате в премьеры от движения «По-нашему»

Մեկ տարի անց պայքարին արդեն 340 000 հայ է մասնակցում. Նարեկ Կարապետյան

17 Հունիս 2026 21:46
Հակակոռուպցիոն դատարանը քննում է Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցը (ուղիղ)

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցը (ուղիղ)

17 Հունիս 2026 21:16
Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը

Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը

17 Հունիս 2026 20:42
«Проводятся обыски»: в партии «Сильная Армения» сообщили о задержании сторонников

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

17 Հունիս 2026 19:30
ԱԹՍ-ն հարվածել է Ռուսաստանից նավթ տեղափոխող թուրքական նավթատարի

Իրանն առանց սահմանափակումների նավթ կվաճառի ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո

17 Հունիս 2026 19:08
Հայ թենիսիստուհիներն առավելության են հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ

Հայ թենիսիստուհիներն առավելության են հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ

17 Հունիս 2026 18:40
«Անկախ դիտորդը» ԿԸՀ-ին մեղադրել է ընտրողների քվեն անտեսելու մեջ

«Անկախ դիտորդը» ԿԸՀ-ին մեղադրել է ընտրողների քվեն անտեսելու մեջ

17 Հունիս 2026 18:29
ԿԸՀ-ն թույլատրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցել

ԿԸՀ-ն թույլատրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցել

17 Հունիս 2026 18:10
Ինչո՞ւ են ցանկանում Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից․ փաստաբանի պարզաբանումը

Ինչո՞ւ են ցանկանում Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից․ փաստաբանի պարզաբանումը

17 Հունիս 2026 17:56
«Ջանջախելու» եմ ընդդիմությանը, ով համաձայն չի՝ դուրս եկեք փողոց․ Փաշինյան

«Ջանջախելու» եմ ընդդիմությանը, ով համաձայն չի՝ դուրս եկեք փողոց․ Փաշինյան

17 Հունիս 2026 17:52
Худатян сообщил о результатах проверок работы станций техосмотра автомобилей

ՀՀ-ում համայնքների թիվը կկրճատվի 70-ից 64-ի․ Խուդաթյան

17 Հունիս 2026 17:49
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Սենատը չի սահմանափակի Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի հարցով

17 Հունիս 2026 17:31
Դատախազությունն «Արարատցեմենտին» առնչվող նոր հաղորդում է ներկայացրել ՀԿԿ

ԳԴ-ն հայտնել է «Արարատցեմենտ»-ի վարձակալած հողամասի գրանցման խախտումների մասին

17 Հունիս 2026 17:28
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան վիրավորներ

Երեխաների վնասվածքների պատճառ դարձած վթարի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ

17 Հունիս 2026 17:01
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին (ուղիղ)

17 Հունիս 2026 16:32
Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 5-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքը հունիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հունիս 2026 16:11
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ԲՀԿ-ի կողմնակիցների ձերբակալությունների մասին

17 Հունիս 2026 16:06
США использовали «иранскую» схему для вывоза нефти из Персидского залива

ԱՄՆ-ն դիտարկում է Հորմուզի նեղուցում նավերի վճարովի ուղեկցման հնարավորությունը. ԶԼՄ

17 Հունիս 2026 15:31
Ադրբեջանն Արցախում Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձաններ է ավերել

Ադրբեջանն Արցախում Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձաններ է ավերել

17 Հունիս 2026 15:07
ՖԻՖԱ-ն հայտարարել է աշխարհի առաջնության ռեկորդային հաճախելիության մասին

ՖԻՖԱ-ն հայտարարել է աշխարհի առաջնության ռեկորդային հաճախելիության մասին

17 Հունիս 2026 14:40
Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրան-ԱՄՆ հուշագիրը և տարածաշրջանային հարցեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրան-ԱՄՆ հուշագիրը և տարածաշրջանային հարցեր

17 Հունիս 2026 14:12
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան վիրավորներ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան վիրավորներ

17 Հունիս 2026 13:54
ԿԸՀ-ն թույլատրել է Ղազինյանի նկատմամբ քրհետապնդումը և նրան ազատությունից զրկելը

ԿԸՀ-ն թույլատրել է Ղազինյանի նկատմամբ քրհետապնդումը և նրան ազատությունից զրկելը

17 Հունիս 2026 13:41
Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պատրաստ ենք. Ղազինյան

Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պատրաստ ենք. Ղազինյան

17 Հունիս 2026 13:38
Իրավական հիմք չկա․ Վարդևանյանը՝ Ղազինյանին առնչվող միջնորդության մասին

Իրավական հիմք չկա․ Վարդևանյանը՝ Ղազինյանին առնչվող միջնորդության մասին

17 Հունիս 2026 13:35
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ կլինի մինչև երեկո

Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ կլինի մինչև երեկո

17 Հունիս 2026 13:32
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

17 Հունիս 2026 12:16

Մթերման կայաններ և հումքային հաբ Իրանի հետ․ ինչպե՞ս է Կարապետյանի կուսակցությունը տեսնում տնտեսության զարգացումը

Տնտեսություն, Քաղաքականություն,
06 Մարտ 2026 16:55
ShareShareShare
Մթերման կայաններ և հումքային հաբ Իրանի հետ․ ինչպե՞ս է Կարապետյանի կուսակցությունը տեսնում տնտեսության զարգացումը
telegram

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ստեղծած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկել է Հայաստանում ստեղծել մթերման կայաններ գյուղատնտեսական արտադրանքի հավաքագրման, պահեստավորման և իրացման համար, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Armenia Today-ի YouTube ալիքն ուղիղ հեռարձակել է ասուլիսը։

Կարապետյանը ներկայացրել է ծրագրի տնտեսական տրամաբանությունը՝ նշելով, որ այն ուղղված է գյուղացիների համար արտադրանքի իրացման խնդրի լուծմանը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ Իրանի հետ։

Մթերման կայանների ցանց ամբողջ Հայաստանում

Ծրագիրը նախատեսում է Հայաստանի բոլոր մարզերում ստեղծել գյուղմթերքի մթերման կայաններ, որոնք կդառնան արտադրողի և շուկայի միջև հիմնական միջնորդ օղակը։ Կարապետյանի խոսքով՝ այսօր գյուղացիների գլխավոր խնդիրներից մեկն իրենց արտադրանքը վաճառելն է, հատկապես՝ սեզոնի պիկային փուլում։

Նրա խոսքով՝ հայկական գյուղմթերքի նկատմամբ պահանջարկ կա նաև հարևան երկրներում, սակայն գյուղացին հաճախ չի կարողանում իր արտադրանքն արտահանել կամ արդյունավետ վաճառել, քանի որ բացակայում է կազմակերպված միջնորդությունը։

Նախատեսվող մթերման կայանները պետք է գնեն գյուղացիների արտադրանքը, ապահովեն դրա պահեստավորումը և հետագայում վաճառեն այն ինչպես հայկական շուկայում, այնպես էլ արտահանեն արտաքին շուկաներ։

Կարապետյանը նշել է, որ այս համակարգը վերաբերում է ինչպես մրգերին ու բանջարեղենին, այնպես էլ մսամթերքին։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայում մսամթերք ներմուծող երկիր է, չնայած այն հանգամանքին, որ տեղական գյուղատնտեսությունը կարող է ապահովել այդ արտադրության մեծ մասը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ վերջին ութ տարվա ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունն անկում է ապրել մոտ 10%-ով, ոլորտին ուղղվող պետական ծախսերը նույնպես կրճատվել են։

Յուրաքանչյուր մարզում՝ առնվազն երկու մթերման կայան

Ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր մարզում նախատեսվում է ստեղծել առնվազն երկու մթերման կայան։ Կարապետյանի խոսքով՝ կարևոր է, որ գյուղացին հնարավորություն ունենա ընտրել մի քանի կայանի միջև, ինչը կստեղծի մրցակցություն և կնպաստի գյուղմթերքի ավելի բարձր գնով գնմանը։

Նա նաև նշել է, որ մթերման համակարգի կարևոր առավելություններից մեկն այն է, որ գյուղացիները տարվա սկզբին արդեն կիմանան, թե ի՞նչ գնով են վաճառելու իրենց բերքը։ Դա նրանց հնարավորություն կտա նախապես հաշվարկել ծախսերը և հնարավոր շահույթը։

Տարածքային մասնագիտացման շրջանակում Արարատյան դաշտ մթերման կայանները հիմնականում կենտրոնանալու են մրգերի և բանջարեղենի վրա։ Իսկ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում դրանք հիմնականում ուղղված կլինեն անասնապահության արտադրանքին, ինչպես նաև կարտոֆիլի և հացահատիկի մթերմանը։

Կուսակցության ուսումնասիրությունների համաձայն՝ գյուղացիները հիմնականում բախվում են երեք հիմնական խնդրի։ Առաջինը ոռոգման ջրի պակասն է։ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ գյուղեր և այգիներ ունեն ոռոգման համակարգերի խնդիր՝ չնայած այն հանգամանքին, որ երկիրը համարվում է ջրառատ, և տարեկան ունի շուրջ 5 միլիարդ խորանարդ մետր ջրային պաշար։ Երկրորդ խնդիրը վարկային բեռն է։ Նրա խոսքով՝ շատ գյուղացիներ սեզոնի սկզբին վարկ են վերցնում՝ առանց վստահության, թե տարվա վերջում ի՞նչ գնով կկարողանան վաճառել իրենց բերքը։ Երրորդ խնդիրը գյուղատնտեսական տեխնիկայի անհասանելիությունն է։ Կարապետյանի գնահատմամբ՝ ժամանակակից տեխնիկայի առկայությունը կարող է զգալիորեն բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը, իսկ մեկ տեխնիկայի պարկը կարող է սպասարկել ամբողջ շրջան։

Գյուղերում պետք է ապահովել կայուն եկամուտ

Պատասխանելով Հայաստանում 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնության մասին Armenia Today-ի հարցին՝ Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում հիմնական նպատակն աշխատատեղերի թվի ավելացումը չէ, այլ գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում այսօր արդեն մասնակի զբաղված է 300-400 հազար մարդ, սակայն նրանցից շատերը չունեն կայուն եկամուտ։ Ծրագրի նպատակն է ապահովել, որ գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ ունենան կայուն վաստակ։

Կարապետյանը նշել է նաև, որ որոշ շրջաններում հնարավոր է կիրառել մոդել, երբ մարդիկ համատեղում են ձեռնարկություններում աշխատանքը և գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Նրա խոսքով՝ գործարանները կարող են աշխատել ամբողջ տարվա ընթացքում, իսկ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում աշխատակիցները կկարողանան արձակուրդ վերցնել գյուղատնտեսական աշխատանքների համար։

Հայաստանը՝ որպես իրանական հումքի վերամշակման հանգույց

Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև հնարավոր արդյունաբերական համագործակցությանը։

Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները ժամանակին հնարավորություն են ստեղծել հարևան երկրների համար։ Նա օրինակ է բերել Արաբական Միացյալ Էմիրությունները, որը 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո դարձել է Իրանի և համաշխարհային շուկաների միջև կարևոր ֆինանսական և առևտրային կենտրոն։

Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է կիրառել նմանատիպ մոդել՝ գնելով իրանական հումք, վերամշակելով այն Հայաստանում և պատրաստի արտադրանքն արտահանելով ավելի մրցունակ պայմաններով։

«Մեր երկիրը, որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, (որին մենք տանելու ենք այդ ճանապարհով) օգտագործելու է, օգնելու է և գնելու է Իրանից հումք, վերամշակելու է Հայաստանում և մրցակցային ավելի լավ պայմաններով արտահանելու է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ իրանական հումքը համեմատաբար ավելի մատչելի է, քանի որ սահմանափակ թվով երկրներ են այն գնում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել վերամշակման ավելի ցածր ինքնարժեք և բարձր մրցունակություն արտաքին շուկաներում։

Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի մասին Armenia Today-ի հարցին՝ Կարապետյանը հեգնանքով է արձագանքել ՀՀ իշխանությունների գործողություններին։

«Կարծում եմ՝ «շատ ճիշտ արձագանք էր» մեր իշխանությունների կողմից։ Տեսա, թե ավտոբուսում ինչպիսի լուրջ քննարկումներ էին ընթանում Իրանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Նաև մի քանի նկար տեսանք, թե պարոն վարչապետը և պարոն ԱԺ նախագահն ինչ լուրջ գործերով էին զբաղված Իրանի վրա հարձակման պահին։ Վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխաններն ավելի են լավացնում մեր երկրի վիճակը»,- ասել է նա՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հրապարակած կադրերը, որտեղ նրանք կարկանդակ և եգիպտացորեն էին ճաշակում հասարակական տրանսպորտում։

Կարապետյանը նաև հիշեցրել է, թե ինչպես էր Փաշինյանը սոցցանցերում ուղիղ միացման ժամանակ «կիսատ էմոցիաներով և ժպիտով» հարցեր տալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Իրանում իրավիճակի հետ կապված հարցերի շուրջ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու կառաջադրի  «Տաշիր» Սամվել Կարապետյանին։

Նրա տնտեսական ծրագիրը բաղկացած է հինգ քայլից, որոնց թվում են 300 000 նոր աշխատատեղի ստեղծումը, փոքր բիզնեսի ազատումը հարկերից, դեղերի գների նվազեցումը 20%-ով, գյուղատնտեսության պետական աջակցությունը և մատչելի բնակարանաշինությունը։

Կարապետյանի նախաձեռնած շարժումը ներկայացրել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ Սևանում ձմեռային տուրիզմի և ձկնաբուծության զարգացման ուղղությամբ։ Բացի այդ, ներկայացվել էր Հայաստանում քաղաքներում և գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր։

Շարժումը նաև հայտարարել էր Ալավերդու կենտրոնական այգու վերակառուցման ծրագրերի մասին, ինչպես նաև առաջարկել էր Վանաձորում իրականացնել երկու արդյունաբերական նախագիծ՝ վերականգնել պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող քիմիական գործարանը և քաղաքում ստեղծել նավթի վերամշակման կենտրոն։

telegram
Tags: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՆարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյան

Հարակից հրապարակումներ

Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին

Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին

17 Հունիս 2026 23:20

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։ Նրա խոսքով՝ հիմա երկրի և ժողովրդի համար...

ԿԸՀ-ն բավարարել է Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությունը

17 Հունիս 2026 22:17

ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն...

Карапетян рассказал о возможности консолидации оппозиции и кандидате в премьеры от движения «По-нашему»

Մեկ տարի անց պայքարին արդեն 340 000 հայ է մասնակցում. Նարեկ Կարապետյան

17 Հունիս 2026 21:46

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու հայտարարությունից հետո մեկ տարի անց պայքարին ավելի քան 300...

«Проводятся обыски»: в партии «Сильная Армения» сообщили о задержании сторонников

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

17 Հունիս 2026 19:30

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել...

«Անկախ դիտորդը» ԿԸՀ-ին մեղադրել է ընտրողների քվեն անտեսելու մեջ

«Անկախ դիտորդը» ԿԸՀ-ին մեղադրել է ընտրողների քվեն անտեսելու մեջ

17 Հունիս 2026 18:29

«Անկախ դիտորդ» դաշինքն ապօրինի է համարել 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը, ասված է դաշինքի նախնական գնահատականում։...

Ինչո՞ւ են ցանկանում Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից․ փաստաբանի պարզաբանումը

Ինչո՞ւ են ցանկանում Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից․ փաստաբանի պարզաբանումը

17 Հունիս 2026 17:56

Load More
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ