Արբի Դավիթ (Arbi Davit) անվանումով հանդես եկող ֆբ-յան օգտատերը, ով հանդես էր եկել կորոնավիրուսից իր բուժման ընթացքի և առողջապահության նախարարության գործունեության մասին գրառմամբ, հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև

«Հարգելի ընկերներ, նախորդ գրառումս սխալ մեկնաբանվեց և կարծիք ստեղծվեց իբր ես եմ եղել կորոնավիրուսով վարակված առաջին մարդը։ Ես Իրանում չեմ եղել ու չեմ վերադարձել հայտնի չվերթով։ Իրականում հարազատներիցս մեկը եղել է մեկուսացման մեջ Ծաղկաձորում ու նրա վերադարձը բուռն էմոցիաներ էր առաջացրել։ Կարծում եմ, որ հարգելի լրագրողները կդադարեն տարածել մի փոքր էմոցիաոնալ գրառումս ու սխալ մեկնաբանություններ չեն տա»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







