Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:46

ՈՄԱ/VOMA-ն մեկնում է Սյունիք՝ ինժեներական կառույցներ ստեղծելու

Բնակավայրերի անվտանգությունն ամրապնդելու և թշնամուն դիմադրելու հնարավորությունները բարձրացնելու համար ՈՄԱ/VOMA կազմակերպությունն առաջարկում է գնալ դեպի Հայաստանի մարզեր` սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը պաշտպանունակ դարձնելու համար:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը․

«Շաբաթ օրը` մայիսի 29-ի առավոտյան գնում ենք Սյունիք (Գորիս կամ Գորիսին մոտակա գյուղեր)՝ ինժեներական կառույցներ ստեղծելու: Այսպիսով՝ մեկնարկ տալու Երկիր-Ամրոց հայեցակարգին (ամրացված շրջաններ, գոտիներ, ամրաշինական կառույցներ):

Իրականացվելու են սովորական ինժեներական և հողային աշխատանքներ, որոնք սահմանամերձ բնակավայրերը կդարձնեն սահմանապահ՝ այնտեղ ստեղծելով ամրացված հենակետեր աշխարհազորի համար՝ աշխարհազորի մասին օրենքին համապատասխան:

ՈՄԱ անդամները կարող են գրանցվել՝ լրացնելով առցանց դիմում-հայտը:

Նրանք, ովքեր ՈՄԱ-ից չեն, սակայն ցանկություն ունեն միանալ մեզ, խնդրում ենք գրանցվել, և մենք կապ կհաստատենք:

Հ.Գ. Շուշին և Արցախի մյուս բնակավայրերը հիմնականում ընկել են նախապես չիրականացված ինժեներական — հողային աշխատանքների պատճառով:

Մեր ապագայի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը ոչ թե զրույցները, բողոքներն ու ՄԱԿ-ին  նամակներն են , այլ երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված գործողություններն ու աշխատանքը:

Կազմակերպության էջի հղումը սոցցանցում՝ 

https://www.facebook.com/vomacenter/

Կոնտակտային անց՝ 

Նարինե 055 050855»

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+