Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:46

Փաշինյանը հայ ժողովրդից թաքցնում է ԵՄ-ին միանալու հետևանքները․ Վոլոդին

Փաշինյանը հայ ժողովրդից թաքցնում է ԵՄ-ին միանալու հետևանքները․ Վոլոդին

Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել երկիրը միացնել Եվրոպական միությանը և այժմ իրագործում է այն, գրել է ՏԱՍՍ-ը։

Վոլոդինի պնդմամբ՝ Փաշինյանը թաքցնում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) երկրի դուրս գալը։ Վոլոդինի խոսքով՝ Փաշինյանը «փորձում է ԵՄ-ի հետ միանալու բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա»։

Ռուս պաշտոնյան նաև ընդգծել է, որ կառավարության ղեկավարը բնակչության հետ բացահայտ չի խոսում այն մասին, թե երկրի համար ինչ արժեք կունենա ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Նա հավելել է, որ որ Փաշինյանին «չեն մտահոգում ժողովրդի ճակատագիրն ու երկրի պետականությունը», և նա հույս ունի, որ «ԵՄ-ին միանալը կպահպանի իր անձնական իշխանությունը»։

Վոլոդինի կարծիքով՝ ԵՄ-ին միանալու որոշման դեպքում Հայաստանը չի ստանա արտոնություններ և զարգացման աջակցություն։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ կվարվեն այնպես, ինչպես ժամանակին վարվեցին Ուկրաինայի հետ։

«Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը, ըստ էության, այդպես էլ բաց չթողեցին եվրոպական շուկաներ՝ դրա համար սահմանելով խիստ և ոչ շահավետ սակագնային քվոտաներ։ Նույնը սպասվում է նաև Հայաստանին»,- ասել է Վոլոդինը։

Վերջինս նախազգուշացրել է նաև Հայաստանում հնարավոր տնտեսական հետևանքների մասին, ըստ որոնց՝ բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ, իսկ Ռուսաստանից Հայաստան իրականացվող անդրսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան մոտ 4 մլրդ դոլար (բոլոր փոխանցումների 2/3-ը), կտրուկ կկրճատվեն։

Բացի այդ, Պետդումայի նախագահը նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար կչեղարկվեն Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները, իսկ աշխատանքի տեղավորումը հնարավոր կլինի միայն արտոնագրերով։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։ Ավելի ուշ սահմանափակումներ էին կիրառվել ՀՀ-ից որոշ մրգերի, իսկ հունիսի 2-ին՝ սերմապտուղների, կարտոֆիլի, սմբուկի և չրերի ներմուծման վրա։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։

Կարդացեք նաև՝ 

Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+