Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:59

«Թանկ է», «տանը մեռնում ես», «առողջության համար կարելի է». հարցում՝ առողջապահության հասանելիության մասին

«Թանկ է», «տանը մեռնում ես», «առողջության համար կարելի է». հարցում՝ առողջապահության հասանելիության մասին

Առողջապահական ոլորտը կրկին հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում․ քաղաքացիները բարձրաձայնում են բժշկական ծառայությունների արժեքի, ծանրաբեռնված բուժհաստատությունների և երկար հերթերի մասին։ Վիրահատություններից մինչև ամենապարզ լաբորատոր ստուգումներ. սրանք կարող են զգալի ֆինանսական բեռ դառնալ ընտանիքների համար։

Իրավիճակը հատկապես սրվում է այն մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ կամ պարբերաբար բուժզննումների կարիք, իսկ պետական աջակցությունը հաճախ չի ծածկում իրական ծախսերը։

Այս պայմաններում ավելի արդիական է դառնում հարցը՝ արդյոք Հայաստանում բժշկական ծառայությունների արժեքը հասանելի՞ է քաղաքացիներին, մարդիկ կո՞ղմ են պարբերաբար ստուգումներին, երբ դրանք ոչ միայն առողջության պահպանման կարևոր միջոց են, այլև լրացուցիչ ծախս։ Armenia Today-ը հարցմամբ փորձել է պարզել՝ ի՞նչ են մտածում անցորդներն այս ամենի մասին։

Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ այդ ծառայություններն իրենց հասանելի չեն՝ թանկ են:

«Ընդհանուր՝ մի քիչ թանկ է մեր եկամուտների համար»,- ասել է քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա, պարբերաբար ստուգումներ էլ կանցնի:

«Այսօրվա դրությամբ՝ հիվանդանոցների ծախսերն այնքան շատ են, մարդիկ վախենում են գնալ հիվանդանոց»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ անկախ գներից՝ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկական հաստատություններ:

«Առանց դրա չի լինում: Այդքան էլ թանկ չէ , առողջության համար կարելի է: Ոչ ոք ռեգուլյար չի ստուգվում, սպասում են՝ հասնի ոսկորին, նոր»,- նշել է նա:

Այն քաղաքացիները, որոնք ունեն առողջապահական ապահովագրություն, օգտվում են սոցփաթեթից, ասել են, որ պարբերաբար ստուգումների են ենթարկվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+