Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+9°
  • Սևան+3°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Ուրբաթ, Նոյեմբերի 20 01:03

Սահմանադրության փոփոխությունից հետո պայմանագրի կնքումն օրերի հարց կլինի․ Սիմոնյան

Alen Simonyan
Ալեն Սիմոնյան, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի օրերի կամ հարմար օր ընտրելու հարց, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ չի ներկայացնում, սակայն այն կարևոր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Ես դիսկոմֆորտ ունեմ ասել, որ դա պահանջ է, որովհետև իրենք չեն ասում, որ դա պահանջ է։ Հանդիպումների ժամանակ իրենք ասում են՝ Ձեր գործն է, ուզում եք արեք, ուզում եք՝ մի արեք, ուղղակի դա մեզ համար խաղաղության պայմանագիր կնքելու կարևոր է։ Կարող ենք նաև ապրել նաև առանց խաղաղության պայմանագրի»,- ասել է Սիմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ 1990-ականների և ներկայիս իրողությունները տարբեր են, և Հայաստանը պետք է հստակեցնի իր քաղաքական օրակարգն ու պետական սահմանների վերաբերյալ դիրքորոշումը։

«Մենք ուզու՞մ ենք պահանջատեր լինել միասնական պետության, մեզ համար Ջավախքը կարևո՞ր է, Արևմտյան Հայաստանը՝ Անին, Ղարսը կարևո՞ր է, Լեռնային Ղարաբաղը կարևո՞ր է, դա մեր քաղաքական օրակա՞րգն է։ Եթե այո, ապա Հայաստանի հանրապետությունը որտեղ է սկսվում և որտեղ է վերջանում»,- հայտարարել է նա։

Ադրբեջանը նախկինում բազմիցս Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացրել է որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ, Բաքվի գնահատմամբ, Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հաստատել էր, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրումը շարունակում է կապել ՀՀ Սահմանադրության հետ։ Միրզոյանը միաժամանակ ընդգծել էր, որ Երևանը չի կիսում Բաքվի դիրքորոշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+