Հայաստանում նոյեմբերի նոյեմբերի 18-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +12-ից +14 աստիճան, երեկոյան՝ +8-ից +10 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +4-ից +9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4-ից +8 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +9-ից +11 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +5-ից +9 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +10-ից +14 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +10-ից +14 աստիճանի, հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +7 աստիճան, նախալեռնային՝ +8-ից +13 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +11-ից +14 աստիճան, հովտային շրջաններում՝ +12-ից +15 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +12-ից +15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +7 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +12-ից +15 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +3, նախալեռնային շրջաններում՝ +9-ից +13, հովտային շրջաններում՝ +14-ից +17 աստիճան։
Արցախում կանխատեսվում 13 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







