Հայաստանում նոյեմբերի 19-ին ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +10-ից 12 աստիճան, երեկոյան՝ +9-ից 11 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +4-ից +9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4-ից +8 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +10 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +5-ից +9 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +10-ից +14 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +10-ից +13 աստիճանի, հովտային շրջաններում՝ +13-ից +16 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +7 աստիճան, նախալեռնային՝ +7-ից +12 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +10-ից +13 աստիճան, հովտային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +11-ից +14 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +5-ից +8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +3-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +11-ից +15, հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան։
Արցախում կանխատեսվում 15 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







