ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուդապեշտում ընթացող Total Chess Pilot 2026 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, հայտնում են մրցաշարի կազմակերպիչները։
Առաջին խաղային օրը Արոնյանը պարտվել է 9:11 հաշվով, իսկ երկրորդ օրը հաղթել է՝ 13,5:6,5 հաշվով։ Հանդիպման հաղթողը որոշվել է լրացուցիչ՝ արմագեդոն պարտիայում, որում Արոնյանը հաղթել է սև խաղաքարերով։
Արոնյանը 13-րդ տեղի համար կմրցի Ուեսլի Սոյի հետ։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19–20-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







