Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+7°
  • Կապան+8°
  • Սևան+3°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Ուրբաթ, Նոյեմբերի 20 04:11

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնումը

Armenia-USA
Давид Тадевосян министр высокотехнологической промышленности и ИИ Армении

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում նախարարը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։

Կողմերն անդրադարձել են նաև հետազոտությունների և մշակումների ոլորտում համագործակցությանը, TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին և տարածաշրջանային կապակցվածությանը։

Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորությունները։

Նախարարի խոսքով՝ հետագա աշխատանքը կենտրոնանալու է ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների մշակման և նոր գործընկերությունների ձևավորման վրա։

«Մեր նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ համագործակցության՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- հայտարարել է Թադևոսյանը։

Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի 26-ին ընդունել էին Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և ստորագրել կարևորագույն հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մատակարարումների ոլորտում համագործակցության հուշագիր։

TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը Ազգային ժողովը վավերացրել էր հոկտեմբերի 28-ին։ Նոյեմբերի 12-ին խորհրդարանն ընդունել էր նաև նախագծի իրականացման համար զարգացման ընկերություն ստեղծելու օրենսդրական փաթեթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+