Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 18:13

Ալիևն ու Զելենսկին Դուբլինում քննարկել են տնտեսական կապերի զարգացումը

aliev-zelenski1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ մասնավոր հատվածում, և պատվիրակությունների փոխայցելությունների հեռանկարները։

Հաղորդագրության համաձայն՝ Ալիևն ու Զելենսկին անդրադարձել են նաև Ուկրաինայի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին և դրա շրջանակում կայացած քննարկումներին։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային տրամադրած մարդասիրական օգնության, մասնավորապես՝ էլեկտրասարքավորումների մատակարարման համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան հետևում է Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի իրականացրած վերականգնողական աշխատանքներին, և այդ փորձը կարող է օգտակար լինել իր երկրին։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Դուբլինում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ նա Իռլանդիա է ժամանել երկօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան հետևում է Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի իրականացրած «վերականգնողական աշխատանքներին, և այդ փորձը կարող է օգտակար լինել իր երկրին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+