Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+6°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 18:26

Գևորգյանի մահվան պատասխանատուն գործող իշխանությունն է․ «Հայաստան» խմբակցություն

Arsen Gevorgyan

«Հայաստան» խմբակցությունը Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատու է համարել գործող իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ստեփանավանում թեկնածու Արսեն Գևորգյանի մահն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է խմբակցությունը։

Խմբակցության գնահատմամբ՝ իշխանությունների գործողություններն առավել սանձարձակ են դառնում միջազգային հանրության հակազդեցության բացակայության պայմաններում։

Խմբակցությունը նաև պնդել է, որ Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։

«Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործընկերներին։

Գևորգյանը մահացել էր նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կալանքի տակ էր գտնվում հոկտեմբերի 21-ից։ Նա գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավանի՝ հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նրան կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածով։ Նա չէր ընդունել մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստանը» գործը համարում էր քաղաքական։

Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ժամը 08։30-ի սահմաններում բուժանձնակազմն արձանագրել է նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել, սակայն մահվան պատճառը դեռ չի հստակեցվել։ Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Գալյանը չէր կիսել քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբուսումնասիրություն էր սկսվել։ «Ուժեղ Հայաստանը» և ազգային օրակարգի շուրջ համախմբված 13 ուժ Գևորգյանի մահը կապել էին քաղաքական հետապնդումների հետ։ Դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանավայրում գտնվող Սամվել Կարապետյանը պահանջել էր Գևորգյանի մահվան հանգամանքների անկախ ու անաչառ քննություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+