Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 23:27

Գևորգյանի մահը քաղաքական հաշվեհարդարի հետևանք է․ ընդդիմադիր ուժեր

Arsen Gevorgyan

Ազգային օրակարգի շուրջ համախմբված 13 ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը համարել են քաղաքական հետապնդումների հետևանք՝ պատասխանատվությունը վերագրելով իշխանություններին և իրավական համակարգի ներկայացուցիչներին։

Քաղաքական ուժերի ձևակերպմամբ՝ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծված քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։

Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց։

Նրանք պնդել են, որ Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և իրավական համակարգի այն ներկայացուցիչները, որոնք, իրենց խոսքով, կատարում են իշխանությունների ապօրինի հրահանգները։

Համատեղ հայտարարությամբ ընդդիմադիր ուժերը խստորեն դատապարտել են քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը, որն, իրենց գնահատմամբ, հանգեցնում է ողբերգական հետևանքների։

Նրանք կոչ են արել քաղաքական և հասարակական ուժերին անհապաղ դատապարտել Գևորգյանի մահվան դեպքը։ Դիմել են միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջելով գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների ենթադրյալ զանգվածային խախտումներին և քաղաքական հետապնդումներին։

Հայտարարության հեղինակները շեշտել են, որ տեղի ունեցածը վերահաստատում է ժողովրդավարական ազատությունների և իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Համատեղ հայտարարությունը 13 քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան», «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն» և «Նոր դարաշրջան» կուսակցությունների կողմից է։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Գալյանն այսօր ավելի վաղ չէր կիսել քաղաքական հետապնդումների մասին պնդումները։

Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կալանքի տակ էր գտնվում հոկտեմբերի 21-ից։ Գևորգյանը գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավանի՝ հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նրան կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածով։ Նա չէր ընդունել մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստանը» գործը համարում էր քաղաքական։

Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) տվյալներով՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ըստ ՔԿԾ-ի՝ ժամը 07։55-ի սահմաններում շտապօգնություն են կանչել, իսկ ժամը 08։30-ի սահմաններում բուժանձնակազմն արձանագրել է նրա մահը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Մահվան պատճառը դեռ չի հստակեցվել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+