Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:59

ՀԱՄԱՍ-ը փրկարարներին տեղեկատվություն է տրամադրել Գազայում պատանդների դիերի գտնվելու վայրի մասին

ՀԱՄԱՍ-ը փրկարարներին տեղեկատվություն է տրամադրել Գազայում պատանդների դիերի գտնվելու վայրի մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտացի ​​փրկարարական խմբին տեղեկատվություն է տրամադրել Գազայի հատվածում սպանված պատանդների դիերի գտնվելու վայրի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ Արաբիային»։

Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե քանի՞ իսրայելցի պատանդի մարմին կարող է լինել ՀԱՄԱՍ-ի կողմից նշված տարածքներում։

ՀԱՄԱՍ-ի խոսնակը նշել է, որ «պատանդների մարմինների հանձնման գործընթացն ավարտելու միակ խոչընդոտը մասնագիտացված սարքավորումների և մեխանիզմների բացակայությունն է»։

Որոշ ժամանակ առաջ Եգիպտոսից փրկարարների և ռազմական մասնագետների մի խումբ մտել էր Գազա՝ մասնակցելու զոհված իսրայելցի պատանդների մարմինների որոնման և վերադարձման գործողությանը։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը հայտարարել էր, որ շարժումը մտադիր է Իսրայելին հանձնել Գազայի հատվածում գտնված բոլոր պատանդների մարմինները։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնը հրապարակել էր 20 կետից բաղկացած խաղաղության առաջարկ՝ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել: Չնայած հրադադարին՝ հոկտեմբերի 14-ին պաղեստինցիներ էին զոհվել:

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահը հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ: Հակառակ դեպքում՝ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ուժով զինաթափել ՀԱՄԱՍ-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+