Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր։
Ստորագրման արարողության ժամանակ Թրամփը երկու անգամ հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Գագաթնաժողովին մասնակցում են երկու երկրների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։
Ստորագրումից առաջ Թրամփը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ նշելով, որ ինքը մոտ մեկ ժամում լուծել է երկու երկրների միջև հակամարտությունը։ Այնուհետև իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ «դա փոքր պատերազմ էր, որը դադարեցրել են»։
«Հիմա նրանք ընկերներ են և հիանալի լեզու են գտնում իրա հետ»,- ասել է Թրամփը Փաշինյանի և Ալիևի մասին։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնը հրապարակել էր 20 կետից բաղկացած խաղաղության առաջարկ՝ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։






































