Չնայած Գազայում հաստատված հրադադարին՝ 5 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում, հայտարարել է ՀԱՄԱՍ շարժումը, հայտնում է Aljazeera-ն:
ՀԱՄԱՍ-ի պնդմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակն այսօր սպանել է նրանց: Շարժումն ԱՄՆ-ին, Կատարին և Գազայի համաձայնագիրն ստորագրած այլ միջազգային դերակատարներին կոչ է արել ուժեղացնել հսկողությունն իսրայելական ուժերի նկատմամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին հավերժ ու կայուն խաղաղություն էր խոստացել Մերձավոր Արևելքում, որտեղ պատերազմը մեկնարկել էր գրեթե 2 տարի առաջ:
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:






































