ԱՄՆ վարչակազմն առաջարկել է Գազայի հատվածը փոխանցել արտաքին կառավարմանը՝ անցումային ժամանակահատվածով, ասվում է Սպիտակ տան կողմից անկլավում հակամարտության կարգավորման ծրագրում։
«Գազան կկառավարվի տեխնոկրատական, ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեից կազմված ժամանակավոր անցումային կառավարության կողմից, որը պատասխանատու է Գազայում հանրային ծառայությունների և մունիցիպալիտետների ամենօրյա գործունեության ապահովման համար»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ այն կազմված կլինի պաղեստինցի և միջազգային փորձագետներից՝ նոր միջազգային անցումային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» հսկողության և վերահսկողության ներքո, որը կնախագահի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ մյուս անդամների և պետությունների ղեկավարների անունները կհայտարարվեն ավելի ուշ:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը նույնպես կլինի այս մարմնի անդամ:






































