Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հուշագիրն անվանել է պատմական փաստաթուղթ։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ ուժեղ Իրանից. խաղաղությունը ձեռք կբերվի փոխադարձ հարգանքի պայմաններում»,- X-ի իր էջում գրել է նա՝ հրապարակելով ստորագրված հուշագրի էջերը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Հունիսի 18-ին Փեզեշքիանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել։
Հունիսի 14-ին ԱՄՆ-ը, Իրանը և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանը հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո՝ 60-օրյա ժամանակահատվածում, կողմերը քննարկելու են նաև Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտի, ինչպես նաև բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։






































