Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման մասին։
«Ընդունելով երկրպագուների առաջարկը՝ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին։ Սա մեկ մարդու ճանապարհ չէ, սա մեր ընդհանուր գործն է, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հայկական ֆուտբոլին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մասնագիտական կառավարում և երկարաժամկետ զարգացման ծրագիր։ Ղազարյանն առաջնահերթ է համարել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ենթակառուցվածքների բարելավումը և ազգային հավաքականների մրցունակության բարձրացումը։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 20-ին, Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ առաջադրել է Ղազարյանի թեկնածությունը։
ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 21-ին՝ ֆեդերացիայի 28-րդ ընտրական ժողովում։
Թարմացված է՝ 20.11.2026 | 10։30
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







