Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:12

Կորոնավիրուսի հարցով զբաղվող քննիչ հանձնաժողովը շուտով կսկսի իր  գործունեությունը

Կորոնավիրուսի հարցով զբաղվող քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվել է, և շուտով կսկսի իր  գործունեությունը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը գլխավորում է Արկադի Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը։

ԼՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ այս հանձնաժողովի ստեղծման նպատակն է գտնել թերացումները և հաջորդ անգամ նման վարակների կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել։

Հանձանաժողովը  նաև  պատրաստ է համագործակցել բոլոր այն անհատների հետ, որոնք պատրաստակամություն կունենան օգնել  իրենց մասնագիտական ու փորձագիտական կարողություններով։

Հիշեցնենք, որ, պատերազմական իրավիճակով պայմանավորված, քննիչ հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց, սակայն, հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի կազմը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+